Մեկ տարի առաջ՝ փետրվարի 18–ին. նախագահական ընտրությունների «կազուսները» (տեսանյութ)
2013թ. փետրվարի 18–ին անցկացվեց ՀՀ նախագահի ընտրությունը։ Այն առանձնացավ ոչ միայն իր «ֆեյք» թեկնածուներով, այլև «կազուսային» դրվագներով։ Վերհիշենք մեկ տարի առաջ այս օրը արձանագրված ուշագրավ դեպքերից մի քանիսը։
Արդեն առավոտյան՝ տեղամասերը բացվելուց հետո, սկսեցին խախտումների մասին ահազանգեր ստացվել։ Անձնագրերից կնիքները ցնդում էին, հանձնաժողովի որոշ նախագահներ ընտրատեղամասում չէին՝ գնացել էին կա՛մ ընտրելու, կա՛մ խանութ, կամ էլ ներարկվելու, նրանցից մեկի կրծքին էլ ՀՀԿ–ի նշանն էր։
«Գազել»–ներով ու ավտոբուսներով ընտրողների էին տեղափոխում քվեարկելու (ըստ տեղեկությունների՝ ԱԺ հանրապետական պատգամավոր ՍամվելԱլեքսանյանը, օրինակ, Ախուրյանում գտնվող Շաքարի գործարանի իր աշխատակիցներին բերել էր Երևան` քվեարկության)։
Այնուհետև քաղաքացիներից մեկը կերավ քվեաթերթիկը։ Երևանի 2/8 ընտրատեղամասում Արթուր Մինասյանը քվեարկելուց հետո գոռաց «Ո՛չ ռեժիմին», պատռեց թերթիկը և ի նշան բողոքի՝ այն կուլ տվեց։ Այդ պահին ընտրատեղամասում էր նաև Մեծ Բրիտանիայի փոխդեսպանը: Մանրամասները՝ կից տեսանյութում։
Երևանի թիվ 9/02–ում էլ ուրիշի փոխարեն քվեարկողը փախավ տեղամասից։ Պարզվել էր, որ Սարգսյան Վիգեն ներկայացող քաղաքացին մոռացել է իր անունը և ծննդյան տարեթիվը: Երբ հանձնաժողովի նախագահը վերցրել էր անձնագիրը՝ ստուգելու, երիտասարդը այն խլել էր նրա ձեռքից և փախել: Հանձնաժողովի նախագահը «չէր հասել» նրա հետևից, իսկ տարածքում հերթապահություն անող ոստիկանները «չէին նկատել» նրան: Մանրամասները՝ կից տեսանյութում։
Նաև ահազանգ եղավ, որ թիվ 03/03 տեղամասում էլ ԱՊՀ դիտորդները քեֆ էին արել։
Ավելի ուշ արձանագրվեց այդ օրվա թերևս ամենակազուսային դեպքը։ Նորագյուղի թիվ 9/27, 9/28 ընտրատեղամասերում գումար ստանալ–չստանալու հարցում հանձնաժողովի կին անդամները վեճի էին բռնվել. «Սուտ ես ասում, դու, ուրեմն, փող չե՞ս ստացել: Չես ամաչում, խաբում ես։ Աղջի, ոնց թե քեզ փող չեն տվել, քեզ տվել են փողը»:
Իսկ երբ լրագրողը հետաքրքրվել էր, թե այդ ի՞նչ գումարի խնդիր է ծագել, կանանցից մեկը պատասխանել էր.
«Քե՞զ ինչ, շոր ենք առել, պարտք ենք, տրուսիկ եմ առել, բլուզկա եմ առել, պարտքից ենք խոսում»: Մանրամասները՝ կից տեսանյութում։
Սրան հաջորդում է ցուցակագրող և ավտոբուսով ընտրողներ «հասցնող» տիկնոջ հայատատորությունը. «Ի՞նչ ցուցակ, զուգարանի թուղթ էր»։ Մանրամասները՝ կից տեսանյութում։
Նմանօրինակ դեպքերն այդ օրը շատ էին, հուսադրող է, սակայն, որ «գաղջության» այս համատեքստում եղան նաև լուսավոր կետեր։
Գյուրիում, օրինակ, մի քաղաքացի ծրարի մեջ դրել էր 5000 դրամը, իսկ քվեաթերթիկի վրա գրել. «Չեմ վաճառվում. փոխանցեք Սերժ Սարգսյանին»։
Համացանցում էլ տարածվեցին մի շարք լուսանկարներ, որոնք անվավեր դարձնելու միջոցով քաղաքացիներն իրենց վերաբերմունքն էին արտահայտել փետրվարի 18–ի նախագահական «ֆեյք» ընտրությունների վերաբերյալ։
Ահա այսպիսի ընտրություններով էլ «վերջի բոլշևիկը»«կարգվեց» նախագահ։
Մեկ տարի առաջ՝ փետրվարի 18–ին. նախագահական ընտրությունների «կազուսները» (տեսանյութ)
2013թ. փետրվարի 18–ին անցկացվեց ՀՀ նախագահի ընտրությունը։ Այն առանձնացավ ոչ միայն իր «ֆեյք» թեկնածուներով, այլև «կազուսային» դրվագներով։ Վերհիշենք մեկ տարի առաջ այս օրը արձանագրված ուշագրավ դեպքերից մի քանիսը։
Արդեն առավոտյան՝ տեղամասերը բացվելուց հետո, սկսեցին խախտումների մասին ահազանգեր ստացվել։ Անձնագրերից կնիքները ցնդում էին, հանձնաժողովի որոշ նախագահներ ընտրատեղամասում չէին՝ գնացել էին կա՛մ ընտրելու, կա՛մ խանութ, կամ էլ ներարկվելու, նրանցից մեկի կրծքին էլ ՀՀԿ–ի նշանն էր։
«Գազել»–ներով ու ավտոբուսներով ընտրողների էին տեղափոխում քվեարկելու (ըստ տեղեկությունների՝ ԱԺ հանրապետական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, օրինակ, Ախուրյանում գտնվող Շաքարի գործարանի իր աշխատակիցներին բերել էր Երևան` քվեարկության)։
Այնուհետև քաղաքացիներից մեկը կերավ քվեաթերթիկը։ Երևանի 2/8 ընտրատեղամասում Արթուր Մինասյանը քվեարկելուց հետո գոռաց «Ո՛չ ռեժիմին», պատռեց թերթիկը և ի նշան բողոքի՝ այն կուլ տվեց։ Այդ պահին ընտրատեղամասում էր նաև Մեծ Բրիտանիայի փոխդեսպանը: Մանրամասները՝ կից տեսանյութում։
Երևանի թիվ 9/02–ում էլ ուրիշի փոխարեն քվեարկողը փախավ տեղամասից։ Պարզվել էր, որ Սարգսյան Վիգեն ներկայացող քաղաքացին մոռացել է իր անունը և ծննդյան տարեթիվը: Երբ հանձնաժողովի նախագահը վերցրել էր անձնագիրը՝ ստուգելու, երիտասարդը այն խլել էր նրա ձեռքից և փախել: Հանձնաժողովի նախագահը «չէր հասել» նրա հետևից, իսկ տարածքում հերթապահություն անող ոստիկանները «չէին նկատել» նրան: Մանրամասները՝ կից տեսանյութում։
Նաև ահազանգ եղավ, որ թիվ 03/03 տեղամասում էլ ԱՊՀ դիտորդները քեֆ էին արել։
Ավելի ուշ արձանագրվեց այդ օրվա թերևս ամենակազուսային դեպքը։ Նորագյուղի թիվ 9/27, 9/28 ընտրատեղամասերում գումար ստանալ–չստանալու հարցում հանձնաժողովի կին անդամները վեճի էին բռնվել. «Սուտ ես ասում, դու, ուրեմն, փող չե՞ս ստացել: Չես ամաչում, խաբում ես։ Աղջի, ոնց թե քեզ փող չեն տվել, քեզ տվել են փողը»:
Իսկ երբ լրագրողը հետաքրքրվել էր, թե այդ ի՞նչ գումարի խնդիր է ծագել, կանանցից մեկը պատասխանել էր.
«Քե՞զ ինչ, շոր ենք առել, պարտք ենք, տրուսիկ եմ առել, բլուզկա եմ առել, պարտքից ենք խոսում»: Մանրամասները՝ կից տեսանյութում։
Սրան հաջորդում է ցուցակագրող և ավտոբուսով ընտրողներ «հասցնող» տիկնոջ հայատատորությունը. «Ի՞նչ ցուցակ, զուգարանի թուղթ էր»։ Մանրամասները՝ կից տեսանյութում։
Նմանօրինակ դեպքերն այդ օրը շատ էին, հուսադրող է, սակայն, որ «գաղջության» այս համատեքստում եղան նաև լուսավոր կետեր։
Գյուրիում, օրինակ, մի քաղաքացի ծրարի մեջ դրել էր 5000 դրամը, իսկ քվեաթերթիկի վրա գրել. «Չեմ վաճառվում. փոխանցեք Սերժ Սարգսյանին»։
Համացանցում էլ տարածվեցին մի շարք լուսանկարներ, որոնք անվավեր դարձնելու միջոցով քաղաքացիներն իրենց վերաբերմունքն էին արտահայտել փետրվարի 18–ի նախագահական «ֆեյք» ընտրությունների վերաբերյալ։
Ահա այսպիսի ընտրություններով էլ «վերջի բոլշևիկը» «կարգվեց» նախագահ։
Արեգնազ Մանուկյան