Լրահոս

18.02.2014 20:18


Էշթոնը և Զարիֆը քննարկել են Իրանի և «վեցնյակի» բանակցությունների կազմակերպչական հարցերը

Էշթոնը և Զարիֆը քննարկել են Իրանի և «վեցնյակի» բանակցությունների կազմակերպչական հարցերը

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը և Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը քննարկել են կազմակերպչական հարցեր Իրանի և «վեցնյակի» միջև։

«Կողմերը պայմանավորվել են, որ հանդիպումը կմեկնարկի լիագումարից»,–հայտնել է եվրոպական դիվանագիտության մամուլի քարտուղար Մայքլ Մանը։ Ռուսաստանն Իրանի և «վեցնյակի» եռօրյա հանդիպմանը կներկայացնի ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը։ Նմանատիպ ձևաչափով այն, 2013թ. նոյեմբերի 24-ից սկսած, երբ Ժնևում պատմական նշանակության համաձայնության հասան, կդառնա առաջինը։ Հանդիպմանը կողմերը կքննարկեն ընդգրկուն համաձայնության հասնելու ուղիները, որոնք պետք է վերջնականապես ցրեն կասկածները՝ միջուկային ծրագրի ուղղվածության հետ կապված։ Այս մասին փոխանցում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։


Այս խորագրի վերջին նյութերը