Լրահոս

10.08.2009 12:15


Ջրահեղձումներ Տավուշում, Արարատի մարզում և Քաջարանում

Օգոստոսի 7-ին, ժամը 15.00-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի «Բերքաբեր» ջրամբարում ջրահեղձ է եղել մի երիտասարդ:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:

Պարզվել է, որ ջրահեղձ է եղել մարզի Սարիգյուղ համայնքի բնակիչ, 1993 թ. ծնված Կորյուն Շահնազարյանը: Խորասուզման վայրում ջրամբարի խորությունը կազմում է 8 մետր: Այն գտնվում է հակառակորդի ուղիղ նշանառության տակ, ինչը դժվարացնում է որոնողական աշխատանքների իրականացումը:

Ժամը 17.00-ի սահմաններում փրկարարները, գյուղի բնակիչների հետ համատեղ ուժերով, ջրամբարից դուրս են բերել Կ. Շահնազարյանի դին:

Նույն օրը, ժամը 22.50-ին մարզային ոստիկանությունից ահազանգ է  ստացվել, որ Արարատի մարզի Սուրենավան գյուղի ջրավազանում հայտնաբերվել է դիակ, որին ջրից հանելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը:

Ժամը 00.50-ի սահմաններում փրկարարները ջրից դուրս են բերել 45-50 տարեկան անձը չպարզված տղամարդու դի:

Օգոստոսի 8-ին, Ժամը 15.20-ին Սյունիքի մարզում՝ Քաջարանի հրշեջ-փրկարար ջոկատ ահազանգ է ստացվել, որ Ողջի գետը մարդ է ընկել (Քաջարանի նախկին հացի գործարանի հատվածում) և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ջրահեղձվել է Քաջարանի Չարենցի փողոցի թիվ 3/28 բնակարանի բնակիչ, 1992 թ. ծնված Գարեգին Բալասանյանը, որի դին տեղի ուժերով դուրս է բերվել ջրից ու տեղափոխվել Քաջարանի դիահերձարան:

Այս խորագրի վերջին նյութերը