Քաղաքական

24.01.2011 15:25


Գարնան գալուստով սկսվում են Հայաստանի ու Վրաստանի սահմանային վիճելի հին խնդիրներ

Գարնան գալուստով սկսվում են Հայաստանի ու Վրաստանի սահմանային վիճելի հին խնդիրներ

Մինչ Հայաստանն ու Վրաստանը նախագահաների մակարդակով ջերմ խոսքեր են փոխանակաում, երկու երկրների սահմանային շրջաններում, հատկապես Բավրայի հատվածում, հողային վեճերը բավական լուրջ խնդիրներ են առաջացնում ՀՀ քաղաքացիների համար: Հայաստանն ու Վրաստանն ունեն սահմանային վիճելի հին խնդիրներ, որոնց մասին ամեն հարմար առիթի դեպքում բարձրաձայնում են սահմանամերձ գյուղերի բնակիչները: Ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովը դեռ չի հստակեցրել նաև՝ հին Բավրա գյուղի տարածքն այսօր Հայաստանի՞, թե՞ Վրաստանի սահմանում է: Խոսքը 130 հա արոտավայրերի և 500 հա անտառածածկույթի մասին է: Առայժմ հիշյալ տարածքները համարվում են վիճելի կամ այսպես ասած միջին գոտի, որ վերահսկվում են հայ և վրացի սահմանապահների կողմից: Գյուղացիների խոսքերով իրենք խնդիրների պատճառով ոչ միայն նյությական մեծ վնասներ են կրում, այլ նաև ոտնահարվում է նրանց ինքնասիրությունը և հավատը, քանզի վրացիներն արդեն փորձում են սեփականացնել հայկական եկեղեցիները։

-Բավրայի գերեզմաններից ընդամենը երեսուն մետր հեռավորությամբ չակերտավոր սահմանն է: Դրանից առաջ սահմանը չորս հարյուր մետր հեռու էր. էդքան առաջ են եկել: Մեր եկեղեցին էդ հողերի մեջն է, այսինքն եկեղեցի գնալու համար Թբիլիսիից պետք է թույլտվություն ստանանք,-ասել է Բավրայի նախկին համայնքապետ Կոյրուն Սումբուլյանը:

Բավրացիների խոսքերով՝ գարանան գալուստով սկսվում են իրենց խնդիրները վրաց սահմանապահների հետ, որոնք ամենևին էլ բարեկամաբար չեն տրամադրված բավրացիների նկատամամբ։ «Սահմանապահները կանգնած են, չեն թողնում անասուն արածացնել, մեզ չեն թողնում հանկարծ մի ոտ անենք, բռնում-ասում են՝ Թիֆլիս ենք տանելու: Անասուները, որ անցնում են էն կողմ, չեն թողնում բերենք»,-ասել է Բավրա գյուղի վաթսունամյա բնակիչ Գրիգոր Ոսկանյանը։

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը