Ամերիկացի համանախագահը մեկնել է Անկարա՝ ծանոթանալու Թուրքիայի դիրքորոշմանը
ԵԱՀԿ մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը «Թուիթթերի» իր միկրոբլոգում գրել է, որ մեկնում է Անկարա` ծանոթանալու Թուրքիայի դիրքորոշմանը: Ենթադրվում է, որ խոսքը ԼՂ հակամարտության հարցում պաշտոնական Անկարայի դիրքորոշման մասին է։
Հիշեցնենք, որ մի քանի օր ամերիկացի համանախագահը կոչ էր արել վերականգնել Արցախի և Ադրբեջանի միջև հակամարտությունները կարգավորելու լիարժեք բանակցությունները։
«Հունաստանի և Թուրքիայի կիպրոսցիները հայտարարել են, որ անցել են լիարժեք կարգավորման բանակցությունների: Իսկ ինչո՞ւ հենց նույնը չի կարող լինել Լեռնային Ղարաբաղի դեպքում»,-«Թուիթթերի» իր էջում գրել էր Ուորլիքը։