Աշխարհ

18.02.2014 11:19


Կլիչկոն, Յացենյուկը և Մերկելը բանակցել են

Կլիչկոն, Յացենյուկը և Մերկելը բանակցել են

Ուկրաինայի ընդդիմադիր «ՈւԴԱՌ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն և «Բատկիվշչինա» խորհրդարանական խմբակցության ղեկավար Արսենի Յացենյուկը Գերմանիայում բանակցություններ են անցկացրել այդ երկրի կանցլեր Անգելա Մերկելի հետ։

Ինչպես գրում է «gazeta.ru»-ն, հանդիպումից հետո Կլիչկոն գոհունակություն է հայտնել բանակցությունների ընթացքից՝ հույս ունենալով, որ քաղաքական ճգնաժամը հաղթահարելու հարցում Ուկրաինան աջակցություն կստանա։

Յացենյուկն էլ հավելել է, որ Ուկրաինայի նոր կառավարությանը եվրոպացի գործընկերները պատրաստ են ամեն կերպ օժանդակել:

Նա նաև փոխանցել է Անգելա Մերկելի տեսակետը, որ ուկրաինացի պաշտոնյաների հանդեպ պատժամիջոցների կիրառումը պարտադիր չէ։

Մերկելը նաև դրական է համարել ցուցարարներին համաներումը և շեշտել ժամանակավոր կառավարություն ստեղծելու ու սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը