Լրահոս

10.08.2009 11:56


Մորաքոթ թայֆունի սպասումով միլիոնավոր չինացիներ են տարհանվել

Մորաքոթ թայֆունի սպասումով միլիոնավոր չինացիներ են տարհանվել

Ինչպես հաղորդում է «Синьхуа»-ն, կիրակի առավոտյան Մորաքոթ թայֆունի սպասումով Չինաստանի արևելյան շրջաններից տարհանվել է մոտ 1 մլն մարդ։

Մարդկանց ավելի անվտանգ վայրեր տեղափոխելու միջոցառումներն ընթացել են Չզեցզյան և Ֆուցզյան ափամերձ բնակավայրերում։ Ղեկավարությունն ավելի քան 35  հազ. նավ է տեղակայել նավամատույցներում։ Երկաթուղային փոխադրամիջոցներից կանգնեցվել է գնացքների շարժը։ Հզոր տրոպիկական ցիկլոնը շարժվում է 10կմ/ժ արագությամբ։ Սպասվում է, որ օրվա երկրորդ կեսին այն կընդգրկի Վենչժոու և Լոյունան քաղաքների միջև գտնվող մարզը։

Ինչպես արդեն հաղորդվել էր, օգոստոսի 7-ին Մորաքոթ թայֆունը վրա էր հասել Թայվանին։ Քամու ուժգնությունը հասել էր 150 կմ/ժ-ի ։ «Associated Press»-ի հաղորդմամբ՝ տեղատարափ անձրևների հետևանքով մի քանի շրջաններում 200 սմ տեղումներ են գրանցվել։ Թայվանում տեղի ունեցած աղետն ամենաուժեղն է եղել վերջին կես դարվա ընթացքում։

Թայվանի խոշոր քաղաքներում հայտարարվել է արտակարգ դրություն։ Չնայած զգուշավորությանը և նախապատրաստական աշխատանքներին՝ զոհերից հնարավոր չի եղել խուսափել։ Նախնական տվյալներով՝ Թայվանում մեկ մարդ է զոհվել, 14 հոգի վիրավորվել են, իսկ 29 մարդ համարվում է անհետ կորած։

Այս խորագրի վերջին նյութերը