Կառավարությունը նախատեսել է բավական ուշագրավ գնումներ անել
«Ժողովուրդ»–ը գրում է, որ այս տարվա ընթացքում կառավարությունը նախատեսել է բավական ուշագրավ գնումներ անել։ Օրինակ՝ գործադիրը ծրագրել է գնել փաստաթղթեր ոչնչացնող 4 հատ սարք, 2 հատ հեռուստացույց, սառնարան, 3 հատ սեդան թափքով մեքենա։ Կառավարությունը ծրագրել է գնել 1.6 մլն դրամ արժողությամբ կահույք, նաև՝ ղեկավարի բազկաթոռ՝ 10 հատ, փոքր բազմոց՝ 2 հատ, կահույքի լրակազմ։ Ի դեպ, գործադիրի ծախսերի մեջ առանձնահատուկ տեղ են գրավելու ներկայացուցչական, արարողակարգային ծառայությունները, այս նպատակով նրանք ծրագրել են ծախսել 103 մլն 500 հազար դրամ կամ ավելի քան 250 հազար դոլար։
Կառավարությունը նախատեսել է բավական ուշագրավ գնումներ անել