Լրահոս

10.08.2009 11:35


Խռովության ժամանակ 250 բանտարկյալ է տուժել

Ամենաքիչը 250 մարդ տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ է ստացել Կալիֆոռնիա նահանգից հարավ՝ Լոս-Անջելեսից ոչ հեռու գտնվող բանտում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով։

Տուժածներից 55-ը հոսպիտալացվել են։ Նրանցից մի քանիսի առողջական վիճակը բժիշկները ծանր են գնահատել։ Բանտի անձնակազմի մեջ վիրավորներ չկան։

Չինո քաղաքում տեղակայված բանտում 4 ժամ շարունակվող անկարգություններին մասնակցել է 1300 բանտարկյալ։

Անկարգությունների պատճառները չեն հայտարարվում։

Ըստ «Associated Press»-ի

 

Այս խորագրի վերջին նյութերը