Կարծիք

17.02.2014 17:08


«ՍՍ-ը նորից ցուցադրեց իր քաղաքական անմեղսունակությունն ու լակոտական փուչ գլուխգովանությունը»

«ՍՍ-ը նորից ցուցադրեց իր քաղաքական անմեղսունակությունն ու լակոտական փուչ գլուխգովանությունը»

Դիտելով երկրապահների համագումարում ՍՍ-ի ելույթը ցանկացա անդրադառնալ այդ ելույթի կոնկրետ հարցերին, բայց հասկացա, որ դա բացարձակապես անմիտ զբաղմունք է: Որովհետեւ նրա բոլոր փաստարկներն ու պնդումները ստահոդ էին իրենց հիմքերով եւ ամբոխավարական՝ իրենց էությամբ: Բացի դրանից ՍՍ-ը նորից ցուցադրեց իր քաղաքական անմեղսունակությունն ու լակոտական փուչ գլուխգովանությունը երկու դրվագում՝ երբ խոսում էր, թե իբր Ռուսաստանինէ եւ 30 միլիոնանոց արժեթղթերը սաղացրել է նրա վրա 150 մլն դոլարով եւ 30 տարով էլ կնքելով համաձայնագիր Ռուսաստանի հետ՝ իբր կարողացել էվերջինիս համոզել իրանվանված ծախսերը փոխհատուցել ո՛չ թե 5 կամ 10, այլ 30 տարում: Մի բան արդեն ամբողջապես այլեւս ապացուցման կարիք չի զգում՝ Հայաստանի նախագահի աթոռին բազմած այս անձնավորությունը իսպառ հասկացողություն չունի պետականության, միջազգային հարաբերությունների, տնտեսության, անվտանգության եւ բազմաթիվ այլեւ ոլորտների մասին եւ դրանց վերաբերյալ դատողություններ է անում վերջին ջրկիրի կամ պահակի մակարդակով:

Երջանիկ Աբգարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը