Քաղաքական

17.02.2014 15:38


ԲՀԿ–ական պատգամավոր. «Մարդն իր փողերը կվստահի՞ գողին»

ԲՀԿ–ական պատգամավոր. «Մարդն իր փողերը կվստահի՞ գողին»

Այսօր հրավիրված ասուլիսում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը գործող կառավարությանը թալանչի է անվանել:

–Վերահսկիչ պալատն արձանագրել է, որ կառավարությունը թալանում է պետական բյուջեի 70%–ը։ Սրա համար դատարան էլ չես կարող դիմել, որովհետև ՄԻՊ զեկույցի համաձայն՝ դատաիրավական համակարգում խայտառակ վիճակ է: Էլ ո՞նց վստահենք այս կառավարությանը։ Մարդն իր փողերը կվստահի՞ գողին։ Ես չեմ վստահում այս կառավարությանը և խորհուրդ եմ տալիս ձեր փողերը չվստահել այդ կառավարությանը,–ասել է Լ. Խաչատրյանը:

Նա նաև հայտարարել է, որ հայ արգանդը միայն ընտրող է ծնում. ըստ ԱՎԾ–ի՝ ընտրողների թիվը չի պակասում՝ ի տարբերություն ուսանողների և զինվորականների թվի:

–Դա վիճվարչություն չի, բիջվարչություն է,-ավելացրել է նա։

Ինչ վերաբերում է ԲՀԿ 7–րդ համագումարում Գագիկ Ծառուկյանի ելույթին, Լ. Խաչատրյանն ընդգծել է, որ այն ծրագրային ելույթ էր.

–Ասում էր, որ պատրաստ ենք բոլոր քաղաքական ուժերի, այդ թվում՝ իշխանական առողջ, ազնիվ հատվածի հետ համագործակցել, և այս տնտեսական ճգնաժամից երկիրը հանել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը