A/H1N1 գրիպի աշնանային համաճարակից խուսափելու համար Մեծ Բրիտանիայում բոլոր աշակերտներին պատվաստելու են
A/H1N1 գրիպի համաճարակի՝ աշնանը սպասվելիք նոր բռնկումը կանխելու համար բրիտանական կառավարությունը ծրագրում է բոլոր աշակերտներին պատվաստել։ Դա դպրոցները փակելու այլընտրանքն է։ Ավելի վաղ, Միացյալ թագավորության գլխավոր բժիշկ Լիամ Դոնալդսոնը հայտարարել էր ուսումնական տարվա մեկնարկը սեպտեմբերի առաջին շաբաթից ավելի ուշ տեղափոխելու մասին։
Վերջին անգամ Մեծ Բրիտանիայում դպրոցականների նմանօրինակ պատվաստում 45 տարի առաջ է կատարվել։ Այն ժամանակ պայքարում էին ծաղիկ հիվանդության դեմ։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության մասնագետներն արդեն հաստատել են, որ A/H1N1 գրիպի հարուցիչն առաջին հերթին վարակում է ցածր դասարաններում սովորող երեխաներին, այդ իսկ պատճառով հենց դպրոցներն են դառնում այս հիվանդության արագ տարածման օջախ։
Այժմ Մեծ Բրիտանիայում 8,5 մլն դպրոցական կա։ Իսկ օգոստոսի առաջին շաբաթվա ընթացքում այդ հարուցիչով 30 հազ. բրիտանացի է վարակվել։ Հաշվի առնելով, որ հուլիսի վերջին այս թիվը 110 հազ. է եղել և հիմնականում թեթև բնույթի է, Լ. Դոնալդսոնը հայտարարել է, որ A/H1N1 գրիպի ամառային համաճարակը նվազում է։ Բրիտանացի գիտնականները հաստատել են նաև, որ A/H1N1 գրիպի հարուցիչն այժմ արդեն մուտացիայի չի ենթարկվում։ Այդուհանդերձ, Դոնալդսոնը նկատել է, որ դեռ վաղ է հանգստանալ. «Մենք չենք բացառում, որ գալիք աշնանը հիվանդացության նոր բռնկում կլինի, և Մեծ Բրիտանիային կհամակի A/H1N1 գրիպի երկրորդ ալիքը»,- հավելել է նա։

Ըստ «ИТАР-ТАСС»-ի