Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումը ողջունում է ԲՀԿ համագումարը
ԵՀՄՖ նախագահությունը ողջունում է Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավարությանն ու բոլոր անդամներին` հիանալի համագումար կազմակերպելու և ստացված փայլուն արդյունքների կապակցությամբ: ԵՀՄՖ-ն գտնում է, որ ԲՀԿ-ի համագումարը կազմակերպվել էր ժամանակի ոգուն համապատասխան, առանց ավելորդությունների, անցկացվել է սրընթաց` վեր հանելով այսօր Հայաստանում առկա կարևորագույն խնդիրները և ճշգրտորեն արձագանքել է դրանց: Այս համագումարը հատկապես գովելի է և արժևորվում է, երբ համեմատում ես այսօր Հայաստանում տեղի ունեցող համանման, սակայն իրենց ոգով բոլշևիկյան, հին կոմունիստական շրջանի խայտառակ միջոցառումների նմանվող այլոց կողմից կազմակերպվող համագումարիների ֆոնի վրա, երբ ստորադասները զբաղված են միայն բուրգի գագաթին նստած ղեկավարին քծնելով և երբ մոռացվում ու արհամարհվում են հանրապետությունում առկա խայտառակ, խորը ճգնաժամից բխող խնդիրները:
ԵՀՄՖ-ն հայտարարում է, որ ամբողջովին սատարելու է ԲՀԿ նախագահ պարոն Գագիկ Ծառուկյանի ելույթի մեջ նշված սփյուռքի հետ համատեղ ներդրումներ կատարելու առաջարկը: ԵՀՄՖ-ն օրերս կներկայացնի համանման աշխատանքների իր ծրագիրը, որը նախապատրաստվել է վերջին մի քանի ամիսների ընթացքում, և որտեղ նախատեսված են Հայաստանի հետ ներդրումային ծրագիր իրականացնելու իրատեսական ու հսկայածավալ աշխատանքներ: ԵՀՄՖ-ն ամբողջովին համամիտ է նաև ԲՀԿ նախագահի այն կարծիքին, որ արտերկրից ներդրումներ կարող են կատարվել միայն ու միայն Հայաստանում երաշխիքների առկայության պայմաններում, և նաև այն կարծիքին, որ համանման երաշխիքները ՀՀ-ում այսօր իսպառ բացակայում են, ու անհրաժեշտ երաշխիքներ կարելի է ունենալ միայն այսօրվա վարչակազմի փոփոխությունից հետո: Մեկ անգամ ևս ողջունելով ԲՀԿ համագումարի արդյունքները` ԵՀՄՖ-ն կոչ է անում միավորվել և միացյալ ուժերով փրկել Հայաստանի տնտեսությունն ու հանել երկիրը այս խորը ճգնաժամային վիճակից:

ԵՀՄՖ նախագահություն
Սլովակիա, Բրատիսլավա