Ուգո Չավեսը Կոլումբիային մեղադրել է զինված ներխուժման մեջ
Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը կիրակի օրը՝ օգոստոսի 9-ին, հայտարարել է Կոլումբիայի ռազմական ստորաբաժանումների՝ իր երկրի տարածք ներխուժման մասին։ Չավեսի խոսքերով՝ Կոլումբիայի զորքերը Վենեսուելայի հետ սահմանը հատել են Օրինոկո գետով։ Վենեսուելայի նախագահն այդ ներխուժումը Կոլումբիայի առաջնորդ Ալվարո Ուրիբեի կողմից սադրանք է անվանել։
-Խոսքը փոքր պահակախմբի մասին չէ, որը հանկարծակի հատել է սահմանը։ Նրանք անցել են Օրինոկո գետը և ներխուժել երկրի տարածք,- հայտարարել է Չավեսն իր «Ալո՛, նախագա՛հ» հաղորդման ժամանակ։ Նա նշել է, որ այն պահին, երբ Վենեսուելայի սահմանապահները սահմանի հատման վայր են ժամանել, սահմանախախտներն արդեն վերադարձել էին Կոլումբիա։
Կիրակի օրը Վենեսուելան չեղյալ է համարել նաև արտոնյալ գնով վառելիքի մատակարարումը Կոլումբիա։
Օգոստոսի 7-ին հայտնի է դարձել Վենեսուելայի դեսպանի՝ Բոգոտա վերադառնալու մասին, ով հուլիսի վերջերին հետ էր կանչվել Կոլումբիայից։ Դեսպանի հետ կանչման հետ միաժամանակ Չավեսը հայտարարել է Կոլումբիայի հեղափոխական զինված ուժերի գրոհայիններին զենք մատակարարելու մեղադրանքների հետևանքով Կոլումբիայի հետ հարաբերությունների սառեցման մասին։

Ըստ «Reuters»-ի