Կա՛մ «վերջին բոլշևիկն» է հեռանում, կա՛մ մենք ենք լքում Հայաստանը և կորցնում մեր երկիրը
Կա՛մ «վերջին բոլշևիկն» է հեռանում, կա՛մ մենք ենք լքում Հայաստանը և կորցնում մեր երկիրը:
Բոլորն այնպես են տարված Սերժ Սարգսյանի՝ ԵԿՄ համագումարում «փառահեղ և պատմական» ելույթով, որ շատերը նույնիսկ չնկատեցին, թե ի՞նչ մտքի «գոհարներ» նա տվեց աշխարհին համագումարից մի քանի օր առաջ, երբ այցելեց քաղաքաշինության նախարարություն: Այցի ժամանակ Ս. Սարգսյանը փաստացի ասաց, որ իրենք լավ գործ են անում, բայց «չուզողները» լավ չեն լուսաբանում դա: Իսկ ովքե՞ր են «չուզողները». 1. Բաղրամյան 26-ի վերահսկողության տակ չգտնվող հեռուստաալիքները, 2. Մի քանի ոչիշխանական լրատվական կայք և թերթ, 3. 4 ոչիշխանական քաղաքական ուժերը, 4. Արտախորհրդարանական ընդդիմությունը, 5. Քաղաքացիական հասարակությունը և քաղաքացիական ակտիվիստները: Այսինքն, Սերժ Սարգսյանի համար բնակչության մեծ մասը «չուզողնե՞ր են»: Ակնհայտ է, որ այդ զանգվածը դիտարկվում է որպես սպառնալիք վարչակարգին, ում պետք է կուլակաթափ անել, կոտրել: Արդյունքում ստացվում է, որ կա՛մ «վերջին բոլշևիկն» է մեզ կոտրելու, կա՛մ մենք ենք միավորվելու և իրեն չվաստակած հանգստի ուղարկելու: Ամեն ինչ մեր ձեռքերում է:
Կա՛մ «վերջին բոլշևիկն» է հեռանում, կա՛մ մենք ենք լքում Հայաստանը և կորցնում մեր երկիրը
Կա՛մ «վերջին բոլշևիկն» է հեռանում, կա՛մ մենք ենք լքում Հայաստանը և կորցնում մեր երկիրը:
Բոլորն այնպես են տարված Սերժ Սարգսյանի՝ ԵԿՄ համագումարում «փառահեղ և պատմական» ելույթով, որ շատերը նույնիսկ չնկատեցին, թե ի՞նչ մտքի «գոհարներ» նա տվեց աշխարհին համագումարից մի քանի օր առաջ, երբ այցելեց քաղաքաշինության նախարարություն: Այցի ժամանակ Ս. Սարգսյանը փաստացի ասաց, որ իրենք լավ գործ են անում, բայց «չուզողները» լավ չեն լուսաբանում դա: Իսկ ովքե՞ր են «չուզողները».
1. Բաղրամյան 26-ի վերահսկողության տակ չգտնվող հեռուստաալիքները,
2. Մի քանի ոչիշխանական լրատվական կայք և թերթ,
3. 4 ոչիշխանական քաղաքական ուժերը,
4. Արտախորհրդարանական ընդդիմությունը,
5. Քաղաքացիական հասարակությունը և քաղաքացիական ակտիվիստները:
Այսինքն, Սերժ Սարգսյանի համար բնակչության մեծ մասը «չուզողնե՞ր են»: Ակնհայտ է, որ այդ զանգվածը դիտարկվում է որպես սպառնալիք վարչակարգին, ում պետք է կուլակաթափ անել, կոտրել: Արդյունքում ստացվում է, որ կա՛մ «վերջին բոլշևիկն» է մեզ կոտրելու, կա՛մ մենք ենք միավորվելու և իրեն չվաստակած հանգստի ուղարկելու: Ամեն ինչ մեր ձեռքերում է:
Վազգեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից