Լրահոս

10.08.2009 10:56


Ճապոնիայում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել

«Agence France-Presse» գործակալությունը հայտնում է, որ կիրակի օրը՝ օգոստոսի 9-ին, Ճապոնիայում 9 բալանոց երկրաշարժ  է տեղի ունեցել։

Ստորերկրյա ցնցումներն սկսել են տեղական ժամանակով ժամը 19։56-ին։ Զոհերի և փլուզումների մասին դեռ պաշտոնական տվյալներ չկան։ Երկրաշարժը զգացվել է երկրի հյուսիսում և կենտրոնում՝ ընդգրկելով նաև Տոկիոն։

Նախնական տեղեկություններով՝ Ճապոնիայի մայրաքաղաքում փլուզումներ չեն  արձանագրվել. միայն քաղաքային տրանսպորտային միջոցների աշխատանքն է խախտվել։

Ինչպես հաղորդում է «Associated Press» գործակալությունը, Տոկիոյում  ստորերկրյա ցնցումների ժամանակ բնակարանների պատերն ու կահույքն ուժեղ ցնցվել են։

Երկրաշարժի էպիկենտրոնը ճապոնական՝ ոչ այնքան մեծ Իձու կղզում է եղել՝ Տոկիոյից 309  կմ հարավ-արևմուտք։ Ճապոնիայի մետրոպոլիտիկական գործակալության աշխատակիցները հաղորդել են, որ ցունամիի առաջացման վտանգ չկա։ Ենթադրվուոմ է, որ երկրաշարժի օջախը գտնվում է 303 կմ խորության վրա։

Այս խորագրի վերջին նյութերը