Լրահոս

17.02.2014 12:19


Ղազախ կանայք՝ ընդդեմ ժանյակավոր վարտիքների արգելքի

Ղազախ կանայք՝ ընդդեմ ժանյակավոր վարտիքների արգելքի

«Ալ Արաբիա»–ի փոխանցմամբ՝ վերջերս ԶԼՄ–ով տարածված այն տեղեկությունները, թե Մաքսային միության անդամ երկրներում հնարավոր է՝ արգելվի ժանյակավոր ներքնազգեստների արտադրությունը, զայրացրել են ղազախ կանանց։ Ալմաթի քաղաքում մի խումբ կանայք միացել են Ղազախստանի ազգային արժույթի արժեզրկման դեմ բողոքող ցուցարարներին՝ իրականացնելով իրենց սեփական բողոքի ակցիան՝ հայտարարելով, որ տարատեսակ վարտիքներ կրելն անձնական ընտրության հարց է, և հնարավոր արգելքը ոտնահարում է իրենց իրավունքները։ Ձերբակալվել է 3 կին, ովքեր փորձել են ժանյակավոր վարտիքներ տեղադրել քաղաքի հուշարձաններից մեկի վրա։

Ցուցարարներն իշխանություններին խորհուրդ են տվել դրա փոխարեն կենտրոնանալ շատ ավելի կարևոր խնդիրների վրա։

Այս խորագրի վերջին նյութերը