Գագիկ Ծառուկյանի առաջարկած համախմբող կոդն ու բաժանարար գիծը
ԲՀԿ համագումարի ժամանակ Գագիկ Ծառուկյանի հնչեցրած ելույթը 3 հասցեատեր ուներ.
1.Հայաստանի հանրության լայն շրջանակներն ու Սփյուռքը,
2.Քաղաքական ուժերն ու հասարակական ակտիվ խմբերը,
3.Սերժ և Տիգրան Սարգսյանները։
Ամեն մի խմբի յուրօրինակ մեսիջ հղվեց։ Սկսենք վերջինից։
Սերժ և Տիգրան Սարգսյանների կառավարման արդյունավետությունը Ծառուկյանը, մեղմ ասած, շատ ցածր գնահատեց։
«Հայաստանում օտարերկրյա ներդրումները նվազել են ավելի քան 40 տոկոսով: Սա նշանակում է, որ կապիտալը խուսափում է մեր երկրից, կապիտալը գնում է այլ երկրներ՝ նպաստելով ուրիշ պետությունների ու ժողովուրդների բարօրությանը: Շատ բնակավայրերում գյուղացիները կոպեկների դիմաց բանկերում գրավ են դրել իրենց տներն ու հողերը ու հիմա կանգնած են վերջին ունեցվածքի կորստի առաջ: Դրանից հետո ո՞վ է մշակելու մեր հողերը, ո՞վ է պահելու մեր գյուղերը, ո՞վ է պահելու մեր սահմանները»,– հայտարարել է ԲՀԿ առաջնորդը։
Այն պահին, երբ Սերժ Սարգսյանը ԵԿՄ համագումարում հայտարարում էր, թե պարտադիր կուտակայինը լավ բան է, և հակառակ հանրային մեծամասնության ցանկության՝ իրենք զոռով երջանկացնելու են այսօրվա աշխատողներին, Գագիկ Ծառուկյանն անարդյունավետ ու անմարդկային որակեց իշխանությունների այդ «բարեշրջումը»։
«Հանրապետությունում իրականացվող տնտեսական և սոցիալական անպտուղ քաղաքականության պարզ օրինակ է կենսաթոշակային, այսպես կոչված, ռեֆորմը: Սրանից ավելի անմարդկային և անարդյունավետ քայլ ես չեմ էլ պատկերացնում այնպիսի մի երկրում, որտեղ պաշտոնապես յուրաքանչյուր երրորդ մարդն աղքատ է»,– «կուտակայինի» թեմայով իր գնահատականն ու հստակ դիրքորոշումը տվեց Ծառուկյանը՝ առարկայական դարձնելով այն կոնտրաստը, որը կար զուգահեռաբար ընթացող համագումարներում։
Սա նաև պատասխան էր բոլոր նրանց, ովքեր «մուտիլովկա» են անում, թե, իբր, ԲՀԿ–ում խուսափում են Սերժ Սարգսյանին քննադատելուց և կենտրոնացել են վարչապետ Տիգրան Սարգսյանի վրա։ Համագումարի ժամանակ ո՛չ Սերժ Սարգսյանի, ո՛չ Տիգրան Սարգսյանի, ո՛չ էլ որևէ այլ պաշտոնյայի անուն չի տրվել, քանզի ուղիղ խոսքը միայն էշին են ասում։
Բոլորի համար էլ պետք է այսուհետև պարզ լինի, որ ԲՀԿ–ի հակասությունը Սարգսյանների հետ սկզբունքային է ու գաղափարական, իսկ հիմնական թիրախը Սերժ Սարգսյանն է՝ իր վարած քաղաքականությամբ. պարզապես կան մարտավարական խնդիրներ, և այդ մարտավարության շրջանակներում առաջնային կարող է համարվել, ասենք, կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը։ Չի բացառվում նաև «գլխից բռնելու» տարբերակը։
«Ես պատրաստ եմ ցանկացած զարգացման, ցանկացած սցենարի»,– հատուկ ընդգծեց Ծառուկյանը։
Հետհամագումարային ասուլիսի ժամանակ ԲՀԿ–ական Նաիրա Զոհրաբյանը ևս նշեց, որ ԲՀԿ–ի համար ընդունելի են փոփոխությունների հասնելու բոլոր սցենարները, և տաբուներ չկան, այդ թվում՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջի հարցում։ Վարդան Օսկանյանն էլ ավելացրեց, որ իրենք ոչինչ չեն բացառում, և միայն կառավարության հարցը չի դրված։
«Մենք գիտենք, թե երկրի իրավիճակի գլխավոր պատասխանատուներն ովքեր են։ Ըստ իրավիճակի թելադրանքի՝ մենք համապատասխան դիրքորոշում կորդեգրենք,–ասել է Վ. Օսկանյանը։
Հիմա եթե Սերժ Սարգսյանն իր վրա է վերցնում այս կործանարար քաղաքականության պատասխանատվությունն ու հայտարարում, որ ինչ անում է՝ լավ է անում, և այդպես շարունակելու է, ապա մեղքն իր վիզը։ Սերժ Սարգսյանն ուզում է ցնցումներ՝ նա այդ ցնցումները կստանա։
Որքան էլ ՀՀԿ ղեկավարը փորձեց ԵԿՄ–ում իրեն ինքնավստահ ցույց տալ, միևնույն է, դա իր մոտ չստացվեց, քանզի ձայնն ու տեսքը մատնում էին իրեն։
Բոլորը տեսան, որ Սարգսյանը ջղային է դարձել (փաստորեն, ցողունային բջիջները ոչ մի օգուտ չեն տվել): Սեփական հոգեվիճակը թաքցնելուն չէին օգնում անգամ նրա ինքնահանգստացնող խոսքերը, թե, իբր, ինքը ջղայնացած չէ, այլ պարզապես ուզում է լսարանին փոխանցել իր էմոցիաները, որպեսզի լսարանն էլ այդ էմոցիան փոխանցի մյուսներին, սակայն լսարանը էմոցիա չի կարող փոխանցել դրա բացակայության պատճառով։
Էմոցիա, առավել ևս՝ ինքնավստահության էմոցիա չկար։ Կային գոռգոռոց և ակտիվ ժեստիկուլյացիա։ Ժողովրդական խոսքն ասում է, որ արջը վախից է գոռում։ Ինչևէ։
Սա Սերժ և Տիգրան Սարգսյանների մասով։
Ծառուկյանի խոսքի հիմնական հասցեատերը, բնականաբար, նրանք չէին։ Նա դիմում էր Հայաստանի ու Սփյուռքի ժողովրդին։
Ծառուկյանի ելույթից պարզ դարձավ, որ նա ամբողջությամբ պատկերացնում է երկրում առկա խնդիրների խորությունը և խիստ մտահոգված է դրանցով։
«Մենք ունենք զգալի կորուստներ տեղական արտադրության մեջ: Կան ճյուղեր, որտեղ ընդամենը մի քանի տարի առաջ մենք բավարարում էինք մեր երկրի պահանջները և մտածում արտահանելու մասին, իսկ այսօր դարձել ենք ներմուծողներ»,– նշեց Ծառուկյանը։
ԲՀԿ առաջնորդը լուծումներ ունի, բայց ներկայումս վարվող քաղաքականության շրջանակներում ելք չի տեսնում։
«Ես պատրաստ եմ գնալ աշխարհի բոլոր հայաշատ երկրները, հանդիպել մարդկանց, համոզել վերադառնալ հայրենիք` իրենց տների լույսը վառել: Ես պատրաստ եմ ողջ աշխարհով` մեկ առ մեկ հանդիպել աշխարհի տարբեր երկրներում ապրող մեծահարուստ ու հաջողակ մեր գործարար հայրենակիցներին, խնդրել, համոզել, որ Հայաստանում ներդրումներ անեն, գործ դնեն: Բայց ես գիտեմ, որ բոլորը ինձ տալու են նույն հարցը` իսկ արդյոք կա՞ն երաշխիքներ և համապատասխան պայմաններ:Ցավոք, այսօր ես չունեմ այդ հարցի պատասխանը»,– նշում է Ծառուկյանը։
Ըստ ԲՀԿ առաջնորդի՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու բանաձևը համախմբումն է։ Նա առաջարկում է լայն համախմբում։
«ԲՀԿ-ն պետք է լինի բաց մյուս քաղաքական ուժերի հետ համագործակցության համար: Մենք պետք է լինենք վստահելի, սկզբունքային ու համախմբող ուժ: Այն մարդը կամ այն քաղաքական ուժը, ով չի հասկանում, որ Հայաստանում խնդիրները լուծելու համար պետք է լայն քաղաքական–հասարակական կոնսոլիդացիա, պարզապես չի պատկերացնում մեր պետության առջև կանգնած խնդիրները ու հետևաբար, չի կարող ունենալ քաղաքական ապագա»,–սա արդեն մեսիջ էր՝ ուղղված քաղաքական ուժերին ու քաղաքացիական նախաձեռնություններին։
Առանց ցնցումների փոփոխության հասնելու համար ԲՀԿ–ն պատրաստ է նաև կամրջի դեր կատարել հանրության և իշխանության մի հատվածի միջև (ինքնին հասկանալի է, որ այդ հատվածի մեջ չեն կարող մտնել անմարդկային ու անարդյունավետ քայլերի գնացողները)։
«Մեր գործին պետք է միանան նաև խորհրդարանից դուրս գտնվող ուժերը, և որ ամենակարևորն է՝ հասարակությունը: Մենք պետք է բաց լինենք նաև իշխանության մեջ առկա առողջ շրջանակների համար, որտեղ նույնպես կան բանիմաց ու երկրի ապագայով մտահոգ մարդիկ»,– լայն համախմբման իր մոտեցումները ներկայացրեց Ծառուկյանը։
Եվ այսպես, ԲՀԿ համագումարը համախմբման կոդին զուգահեռ, բաժանարար գիծ քաշեց քաղաքական ու հասարակական դաշտում։ Բաժանարար գիծն ավելի ցայտուն դարձավ այդ համագումարին զուգահեռ ընթացող մեկ այլ՝ Սերժ Սարգսյանի մենախոսությանը վերածված ԵԿՄ համագումարի ֆոնին։
Մարզահամերգային համալիրում դեգրադացվող և թուլացող Հայաստանի մանիֆեստն էր ներկայացնում Սերժ Սարգսյանը, իսկ ԲՀԿ կուսակցության գրասենյակում բարձրաձայնվեց Հայաստանն այս վիճակից դուրս բերելու և դրական փոփոխությունների հասնելու մանիֆեստը։
ԲՀԿ–ն բարձրացրեց ոչ թե իր, այլ համահայկական մոբիլիզացիայի դրոշը։
Ով աչք ուներ՝ տեսավ, ով ականջ ուներ՝ լսեց։
Հիմա եկել է կողմնորոշվելու պահը։ Բոլորը պարտավոր են արտահայտվել։ Կա՛մ ընտրում են «ապահով» Հայաստանը, կա՛մ նպաստում են հասարակական–քաղաքական լայն համախմբմանն ու փոփոխություններին (այդ թվում ու նախ և առաջ՝ իշխանափոխությանը)։ Երրորդ դիրքորոշում չի կարող լինել, քանզի երկրում «պատերազմական» իրավիճակի մեկնարկը տրված է։ Անգամ չեզոքությունը գնահատվելու է որպես սերժամետ դիրքորոշում։
Սերժ Սարգսյանն իր փողոցային բառապաշարով տված գնահատականներով վերջնականապես ապացուցեց, որ երկրում դրական փոփոխություններ կլինեն միայն իշխանափոխության դեպքում։ Հակառակ պարագայում իրենք շարունակելու են փող քամել հանրությունից՝ ինչքան ուժներն ու երևակայությունները կհերիքի։
ՀՀԿ ղեկավարը խոստովանեց, որ իրենք ագրեսիվ փոքրամասնություն են և հանրության 80 տոկոսը դեմ է իրենց «բարեշրջումներին»։ Ինչպես ասում են՝ դո՛ւ ասացիր։
Մի խոսքով, վիճակը նետված է։ Եկել է համախմբվելու և բաժանարար գծի այս կամ այն հատվածում կանգնելու պահը։
Գագիկ Ծառուկյանի առաջարկած համախմբող կոդն ու բաժանարար գիծը
ԲՀԿ համագումարի ժամանակ Գագիկ Ծառուկյանի հնչեցրած ելույթը 3 հասցեատեր ուներ.
1.Հայաստանի հանրության լայն շրջանակներն ու Սփյուռքը,
2.Քաղաքական ուժերն ու հասարակական ակտիվ խմբերը,
3.Սերժ և Տիգրան Սարգսյանները։
Ամեն մի խմբի յուրօրինակ մեսիջ հղվեց։ Սկսենք վերջինից։
Սերժ և Տիգրան Սարգսյանների կառավարման արդյունավետությունը Ծառուկյանը, մեղմ ասած, շատ ցածր գնահատեց։
«Հայաստանում օտարերկրյա ներդրումները նվազել են ավելի քան 40 տոկոսով: Սա նշանակում է, որ կապիտալը խուսափում է մեր երկրից, կապիտալը գնում է այլ երկրներ՝ նպաստելով ուրիշ պետությունների ու ժողովուրդների բարօրությանը: Շատ բնակավայրերում գյուղացիները կոպեկների դիմաց բանկերում գրավ են դրել իրենց տներն ու հողերը ու հիմա կանգնած են վերջին ունեցվածքի կորստի առաջ: Դրանից հետո ո՞վ է մշակելու մեր հողերը, ո՞վ է պահելու մեր գյուղերը, ո՞վ է պահելու մեր սահմանները»,– հայտարարել է ԲՀԿ առաջնորդը։
Այն պահին, երբ Սերժ Սարգսյանը ԵԿՄ համագումարում հայտարարում էր, թե պարտադիր կուտակայինը լավ բան է, և հակառակ հանրային մեծամասնության ցանկության՝ իրենք զոռով երջանկացնելու են այսօրվա աշխատողներին, Գագիկ Ծառուկյանն անարդյունավետ ու անմարդկային որակեց իշխանությունների այդ «բարեշրջումը»։
«Հանրապետությունում իրականացվող տնտեսական և սոցիալական անպտուղ քաղաքականության պարզ օրինակ է կենսաթոշակային, այսպես կոչված, ռեֆորմը: Սրանից ավելի անմարդկային և անարդյունավետ քայլ ես չեմ էլ պատկերացնում այնպիսի մի երկրում, որտեղ պաշտոնապես յուրաքանչյուր երրորդ մարդն աղքատ է»,– «կուտակայինի» թեմայով իր գնահատականն ու հստակ դիրքորոշումը տվեց Ծառուկյանը՝ առարկայական դարձնելով այն կոնտրաստը, որը կար զուգահեռաբար ընթացող համագումարներում։
Սա նաև պատասխան էր բոլոր նրանց, ովքեր «մուտիլովկա» են անում, թե, իբր, ԲՀԿ–ում խուսափում են Սերժ Սարգսյանին քննադատելուց և կենտրոնացել են վարչապետ Տիգրան Սարգսյանի վրա։ Համագումարի ժամանակ ո՛չ Սերժ Սարգսյանի, ո՛չ Տիգրան Սարգսյանի, ո՛չ էլ որևէ այլ պաշտոնյայի անուն չի տրվել, քանզի ուղիղ խոսքը միայն էշին են ասում։
Բոլորի համար էլ պետք է այսուհետև պարզ լինի, որ ԲՀԿ–ի հակասությունը Սարգսյանների հետ սկզբունքային է ու գաղափարական, իսկ հիմնական թիրախը Սերժ Սարգսյանն է՝ իր վարած քաղաքականությամբ. պարզապես կան մարտավարական խնդիրներ, և այդ մարտավարության շրջանակներում առաջնային կարող է համարվել, ասենք, կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը։ Չի բացառվում նաև «գլխից բռնելու» տարբերակը։
«Ես պատրաստ եմ ցանկացած զարգացման, ցանկացած սցենարի»,– հատուկ ընդգծեց Ծառուկյանը։
Հետհամագումարային ասուլիսի ժամանակ ԲՀԿ–ական Նաիրա Զոհրաբյանը ևս նշեց, որ ԲՀԿ–ի համար ընդունելի են փոփոխությունների հասնելու բոլոր սցենարները, և տաբուներ չկան, այդ թվում՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջի հարցում։ Վարդան Օսկանյանն էլ ավելացրեց, որ իրենք ոչինչ չեն բացառում, և միայն կառավարության հարցը չի դրված։
«Մենք գիտենք, թե երկրի իրավիճակի գլխավոր պատասխանատուներն ովքեր են։ Ըստ իրավիճակի թելադրանքի՝ մենք համապատասխան դիրքորոշում կորդեգրենք,–ասել է Վ. Օսկանյանը։
Հիմա եթե Սերժ Սարգսյանն իր վրա է վերցնում այս կործանարար քաղաքականության պատասխանատվությունն ու հայտարարում, որ ինչ անում է՝ լավ է անում, և այդպես շարունակելու է, ապա մեղքն իր վիզը։ Սերժ Սարգսյանն ուզում է ցնցումներ՝ նա այդ ցնցումները կստանա։
Որքան էլ ՀՀԿ ղեկավարը փորձեց ԵԿՄ–ում իրեն ինքնավստահ ցույց տալ, միևնույն է, դա իր մոտ չստացվեց, քանզի ձայնն ու տեսքը մատնում էին իրեն։
Բոլորը տեսան, որ Սարգսյանը ջղային է դարձել (փաստորեն, ցողունային բջիջները ոչ մի օգուտ չեն տվել): Սեփական հոգեվիճակը թաքցնելուն չէին օգնում անգամ նրա ինքնահանգստացնող խոսքերը, թե, իբր, ինքը ջղայնացած չէ, այլ պարզապես ուզում է լսարանին փոխանցել իր էմոցիաները, որպեսզի լսարանն էլ այդ էմոցիան փոխանցի մյուսներին, սակայն լսարանը էմոցիա չի կարող փոխանցել դրա բացակայության պատճառով։
Էմոցիա, առավել ևս՝ ինքնավստահության էմոցիա չկար։ Կային գոռգոռոց և ակտիվ ժեստիկուլյացիա։ Ժողովրդական խոսքն ասում է, որ արջը վախից է գոռում։ Ինչևէ։
Սա Սերժ և Տիգրան Սարգսյանների մասով։
Ծառուկյանի խոսքի հիմնական հասցեատերը, բնականաբար, նրանք չէին։ Նա դիմում էր Հայաստանի ու Սփյուռքի ժողովրդին։
Ծառուկյանի ելույթից պարզ դարձավ, որ նա ամբողջությամբ պատկերացնում է երկրում առկա խնդիրների խորությունը և խիստ մտահոգված է դրանցով։
«Մենք ունենք զգալի կորուստներ տեղական արտադրության մեջ: Կան ճյուղեր, որտեղ ընդամենը մի քանի տարի առաջ մենք բավարարում էինք մեր երկրի պահանջները և մտածում արտահանելու մասին, իսկ այսօր դարձել ենք ներմուծողներ»,– նշեց Ծառուկյանը։
ԲՀԿ առաջնորդը լուծումներ ունի, բայց ներկայումս վարվող քաղաքականության շրջանակներում ելք չի տեսնում։
«Ես պատրաստ եմ գնալ աշխարհի բոլոր հայաշատ երկրները, հանդիպել մարդկանց, համոզել վերադառնալ հայրենիք` իրենց տների լույսը վառել:
Ես պատրաստ եմ ողջ աշխարհով` մեկ առ մեկ հանդիպել աշխարհի տարբեր երկրներում ապրող մեծահարուստ ու հաջողակ մեր գործարար հայրենակիցներին, խնդրել, համոզել, որ Հայաստանում ներդրումներ անեն, գործ դնեն: Բայց ես գիտեմ, որ բոլորը ինձ տալու են նույն հարցը` իսկ արդյոք կա՞ն երաշխիքներ և համապատասխան պայմաններ: Ցավոք, այսօր ես չունեմ այդ հարցի պատասխանը»,– նշում է Ծառուկյանը։
Ըստ ԲՀԿ առաջնորդի՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու բանաձևը համախմբումն է։ Նա առաջարկում է լայն համախմբում։
«ԲՀԿ-ն պետք է լինի բաց մյուս քաղաքական ուժերի հետ համագործակցության համար: Մենք պետք է լինենք վստահելի, սկզբունքային ու համախմբող ուժ: Այն մարդը կամ այն քաղաքական ուժը, ով չի հասկանում, որ Հայաստանում խնդիրները լուծելու համար պետք է լայն քաղաքական–հասարակական կոնսոլիդացիա, պարզապես չի պատկերացնում մեր պետության առջև կանգնած խնդիրները ու հետևաբար, չի կարող ունենալ քաղաքական ապագա»,–սա արդեն մեսիջ էր՝ ուղղված քաղաքական ուժերին ու քաղաքացիական նախաձեռնություններին։
Առանց ցնցումների փոփոխության հասնելու համար ԲՀԿ–ն պատրաստ է նաև կամրջի դեր կատարել հանրության և իշխանության մի հատվածի միջև (ինքնին հասկանալի է, որ այդ հատվածի մեջ չեն կարող մտնել անմարդկային ու անարդյունավետ քայլերի գնացողները)։
«Մեր գործին պետք է միանան նաև խորհրդարանից դուրս գտնվող ուժերը, և որ ամենակարևորն է՝ հասարակությունը: Մենք պետք է բաց լինենք նաև իշխանության մեջ առկա առողջ շրջանակների համար, որտեղ նույնպես կան բանիմաց ու երկրի ապագայով մտահոգ մարդիկ»,– լայն համախմբման իր մոտեցումները ներկայացրեց Ծառուկյանը։
Եվ այսպես, ԲՀԿ համագումարը համախմբման կոդին զուգահեռ, բաժանարար գիծ քաշեց քաղաքական ու հասարակական դաշտում։ Բաժանարար գիծն ավելի ցայտուն դարձավ այդ համագումարին զուգահեռ ընթացող մեկ այլ՝ Սերժ Սարգսյանի մենախոսությանը վերածված ԵԿՄ համագումարի ֆոնին։
Մարզահամերգային համալիրում դեգրադացվող և թուլացող Հայաստանի մանիֆեստն էր ներկայացնում Սերժ Սարգսյանը, իսկ ԲՀԿ կուսակցության գրասենյակում բարձրաձայնվեց Հայաստանն այս վիճակից դուրս բերելու և դրական փոփոխությունների հասնելու մանիֆեստը։
ԲՀԿ–ն բարձրացրեց ոչ թե իր, այլ համահայկական մոբիլիզացիայի դրոշը։
Ով աչք ուներ՝ տեսավ, ով ականջ ուներ՝ լսեց։
Հիմա եկել է կողմնորոշվելու պահը։ Բոլորը պարտավոր են արտահայտվել։ Կա՛մ ընտրում են «ապահով» Հայաստանը, կա՛մ նպաստում են հասարակական–քաղաքական լայն համախմբմանն ու փոփոխություններին (այդ թվում ու նախ և առաջ՝ իշխանափոխությանը)։ Երրորդ դիրքորոշում չի կարող լինել, քանզի երկրում «պատերազմական» իրավիճակի մեկնարկը տրված է։ Անգամ չեզոքությունը գնահատվելու է որպես սերժամետ դիրքորոշում։
Սերժ Սարգսյանն իր փողոցային բառապաշարով տված գնահատականներով վերջնականապես ապացուցեց, որ երկրում դրական փոփոխություններ կլինեն միայն իշխանափոխության դեպքում։ Հակառակ պարագայում իրենք շարունակելու են փող քամել հանրությունից՝ ինչքան ուժներն ու երևակայությունները կհերիքի։
ՀՀԿ ղեկավարը խոստովանեց, որ իրենք ագրեսիվ փոքրամասնություն են և հանրության 80 տոկոսը դեմ է իրենց «բարեշրջումներին»։ Ինչպես ասում են՝ դո՛ւ ասացիր։
Մի խոսքով, վիճակը նետված է։ Եկել է համախմբվելու և բաժանարար գծի այս կամ այն հատվածում կանգնելու պահը։
Կորյուն Մանուկյան