Լրահոս

08.08.2009 17:27


Կարելի՞ է արդյոք բեմում և եթերում հայհոյանք ու ժարգոն օգտագործել

-Կարծում եմ՝ բեմում կարելի է անել ամեն ինչ, եթե տաղանդավոր է արվում։ Խնդիրը ոչ թե ժարգոն բեմ հանելն է, այլ հանդիսատեսի մտքի ու զգացմունքների վրա ազդելը, և երբ ժարգոնը դառնում է միջոց, դա նորմալ է, իսկ ցանկացած հայհոյանք վիրավորանք է պարունակում. պետք է իրավիճակը հաշվի առնել,-խոսելով այն մասին, թե կարելի՞ է արդյոք բեմից կամ եթերից հայհոյանք ու ժարգոնային արտահայտություններ հնչեցնել, ասել է Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը։

Գրող, դրամատուրգ Վահրամ Սահակյանն  էլ նշել է, թե չի ընդունում հայհոյախառն  արտահայտություններով բեմադրություն և հաղորդումներ։

-Հիմա շատ հայհոյանքով սցենարներ գրելը մոդա է դարձել, և այնպիսի մարդիկ, ովքեր ընդհանրապես սցենար գրելու գաղափար չունեն, հայհոյախառն սցենարներ են գրում, ու ամբողջը էկրանից մենք լսում ու տեսնում ենք։ Ժարգոնն ու հայհոյանքը պետք է արդարացված լինեն. իմ հերոսների պարագայում դա արդարացված է,-ասել  է նա։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը