Քաղաքական

17.02.2014 10:42


Ընդդեմ կենսաթոշակայինի՝ Արարատի մարզում էլ է բողոք հասունանում

Ընդդեմ կենսաթոշակայինի՝ Արարատի մարզում էլ է բողոք հասունանում

Հարգելի ժողովուրդ,
Փետրվարի 20-ին՝ հավանաբար, ժամը 12-ից 13-ի կողմերը, Արարատի մարզի մի շարք դպրոցների, մանկապարտեզների և այլ աշխատողներ ցանկանում են դիմում բողոք հանձնել ԱՐԱՐԱՏԻ մարզպետարան՝ պահանջելով դադարեցնել իրենց աշխատավարձից պահումները և հետ վերադարձնել արդեն իսկ պահված գումարները:
Սա քաղաքացիական աջակցության ակցիա է. բոլոր քաղաքացիական ակտիվիստները հնարավորության դեպքում պետք է աջակցեն ինքնակազմակերպված մարդկանց, քանի որ իրենք իրենց սեփական նախաձեռնությամբ են որոշել այդպես անել:

Հատկապես կոչ եմ անում առավել արմատականորեն տրամադրված անձնաց անպայման մասնակցել ու հնչեցնել բողոքի ձայնը, կոչ եմ հատկապես այն մարդկանց, ովքեր հավատում են, որ այս պայքարը սկսվել է կենսաթոշակային չարեփոխումների դեմ, բայց չի ավարտվում այդ պայքարով, և որ մեզ առավել արմատական փոփոխություններ են պետք:
Բոլորս հրավիրենք մեր ընկերներին ու բացատրենք, թե ինչու է կարևոր այդ օրն այնտեղ լինելը։
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅՈՒՆ և ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ.
ՍԱ՛ Է ՄԵՐ ՊԱՀԱՆՋԸ
իհարկե, չմոռանանք կենսաթոշակայինի մասին նաև

Հայկ Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը

Այս խորագրի վերջին նյութերը