Կարծիք

16.02.2014 21:41


Հրանտ Բագրատյան. «Դիմում գրեք և հեռացեք»

Հրանտ Բագրատյան. «Դիմում գրեք և հեռացեք»

Պարոն նախագահ։ Երեկ մոռացա մի 2 բան էլ նշել Ձեր ելույթից։ Նախ, համաձայն եմ զբաղվել և վաճառել Հայռուսգազարդի 20%-ը։ Խնդրում եմ ձեր ստորագրությամբ բլանկի վրա մի նամակ, որն ինձ լիազորում է վաճառելու Հայռուսգազարդ ընկերության բաժնետոմսերի 20%-ը։ Երկրորդ, նշեցիք, որ հայկական բաժնետոմսերն այնքան լավն են, որ դրանց գինը 6%-ից իջել է 5.8%-ի։ Պարոն նախագահ, այդ մտքերը մինչ Ձեզ լսել էի ֆինանսների նախարարից։ Կատարյալ անտեղյակության արդյունք է։ Բոլոր երկրների պետական արժեթղթերը (բացառությամբ Ուկրաինայի) վերջին շրջանում իջել են։ 2 հիմնական պատճառ կա։ Առաջին։ Եվ աշխարհի, և Եվրոպայի տնտեսությունները 2013-ի 2-րդ կիսամյակին աճում են պրոգնոզների նկատմամբ։ Այս պայմաններում փոխառու միջոցների տոկոսն իջնում է։ Երկրորդ։ Շարունակվում է QE ծրագրի իրականացումը ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի, Եվրաբանկի և Անգլիայի Բանկի կողմից։ Էժան փողը թափած է։ Բայց խորհուրդ չեմ տա խորհրդակցություն հրավիրել և Ձեզ սխալ տեղեկատվություն տրամադրած մարդկանց պատժել։ Վարչապետը ֆինանսական ոլորտում, բանկերում, ապահովագրության, ֆինանսական հաշտարարի կառույցներում այնպիսի քավոր-սանիկական, խնամիական, մարդ ու կնկա այնպիսի մաֆիա է ստեղծել, որ գլուխ չեք հանի։ Ելքը մեկն է. դրանցից ազատվել։ Այսինքն, դիմում գրեք և հեռացեք։

Հրանտ Բագրատյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը