Հարց՝ սրանք նախագահի՞, թե՞ ղումարբազի խոսքեր են (տեսանյութ)
1. Կա՞ դահլիճում մեկը, որ կարող ա ասել՝ ինքը պատրաստ է պարտք տալ որևէ մեկին, որ գիտի՝ չի վերադարձնելու։ Անհնա՛ր է։ Ո՞ւմ ես պարտք տալիս. պարտք ես տալիս նրան, ով գիտես՝ քեզ վերադարձնելու է կամ էլ նրան, ում ուղղակի ուզում ես օգնել, և եթե ետ չվերադարձնի, որևէ ափսոսանք չես ունենալու։ Միթե՞ որևէ մեկին թվում է, թե աշխարհի 60 ներդրողները մեզ խղճում են և մեզ հենց էնպես փող են տալիս, որպեսզի մենք ծախսենք։
2. Մեր երկրում հայտնվելու են երկար ու ցածր տոկոսներով փողեր, որ տնտեսվարողներին օդի պես անհրաժեշտ են։ Ո՞րն է այսօր Հայաստանի տնտեսության պրոբլեմը՝ էժան և երկար փողը։ Մենք պտի՛ ունենանք այդ փողը։
3. Մենք հո ախմախ չենք, որ էդ վատ բանի վրա ռեսուրս ծախսենք։ Մենք քաղաքական ռեսուրս ենք չէ՞ ծախսում, մարդիկ մեզնից դժգոհում են, մենք էդտեղ քաղաքական որևէ շահ չունենք, որևէ ռեսուրս ձեռք չենք բերում։ Ռեսո՛ւրս ենք մաշում՝ 20 տարվա հետոյի համար։
4. Էս գազի պայմանագրի էությունը որն ա՞։ Առաջին հերթին գազի գինն է։ Բա առաջին հերթին թող խոսեն գնի մասին և ասեն՝ եթե գինը շատ թանկ է, ուրեմն մենք շատ վատ ենք բանակցել, վատ գին են մեզ տվել, էստեղ մեզ քննադատեն, ասեն՝ սրան գումարած էն մեկն էլ ա վատ, էն մեկն էլ ա վատ, էն մեկն էլ ա վատ, էն մեկն էլ։ Եթե լավ գին ենք կարողացել ստանալ, թող ասեն՝ այո՛, գինը լավ է, այ էստեղ, էստեղ, էստեղ սխալվել են։ Ոչ մեկը չի խոսում էդ գնի մասին։
5. Ինչ վերաբերում է այդ 20%–ին՝ ինչու են վաճառել, էժան են վաճառել և այլն։ Ինձ հետաքրքիր է՝ ի՞նչ էր տալիս այդ 20%–ը։ Եթե մենք՝ որպես պետություն, տարիների ընթացքում վաճառել ենք 80%–ը, այսինքն՝ 80%–ը կարելի էր վաճառել, 20%–ը չէր կարելի՞ վաճառել։ Տարօրինակ չի՞։ Թող որևէ մեկը ինձ ասի՝ այդ 20%–ը մեզ ի՞նչ էր տալիս, քանի լումա՛ մեզ դիվիդենտ է բերել։
6. Եթե մեկը գտնվի, որ էդ 20%–ի համար տա 100մլն դոլար, ես պատրաստ եմ բանակցել ռուսական կողմի հետ, ետ վերցնել և էդ 100մլն–ով տալ էդ մարդուն, ով որ կուզի էդ 20%–ը։ Ասում էին՝ ինչո՞ւ մրցույթ չեք անցկացրել։ Բա որ մրցույթ անցկացնեինք, էդ 20%–ը արժենար 30մլն, մենք ո՞նց էին սաղացնելու 150մլն–ով էդ 20%–ը։ Ակնհայտ չի՞, որ 20%–ը, որ տարիների ընթացքում մի՛ լումա դիվիդենտ չի բերել, չի կարող էդքան արժենալ։
7. Իհարկե, 31 հազարը ճիշտ արտագաղթողների թիվը չի, կարող է 5–ով, 10–ով, 15–ով տարբերություն լինել, բայց հավաստի թիվ է։
Խնդրում եմ պատասխանել՝ հաշվի չառնելով, որ սրանք Սերժ Սարգսյանի խոսքերն են, որպեսզի նրա մասին մինչ այս կազմած ձեր կարծիքը չազդի անաչառ գնահատականի վրա։ Ի դեպ, նաև շատ կարևոր է այս հայտարարությունների ժամանակ բանախոսի ժեստիկուլյացիան։ Այնպես որ՝ պատասխանելուց առաջ՝ նայել կից տեսանյութը (եթե, իհարկե, մինչ այժմ չեք նայել)։

Արեգնազ Մանուկյան
Աղբյուրը՝ https://www.facebook.com/aregnaz.manukyan?fref=ts