- Ո՞վ է թույլ տալիս մտավորականին արտահայտվել... Նորմալ մարդը չի կարող խոսել, քանի որ ինչ-որ մեկին կարող է հակառակ բաներ ասել,-խոսելով մտավորականների քաղաքական ակտիվության մասին՝ ասել է գրող, դրամատուրգ Վահրամ Սահակյանը։ Իսկ Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն էլ նշել է, թե ամաչում է, որ մտավորականներն ակտիվանում են քաղաքական ընտրությունների ժամանակ, և դա պատվաբեր չէ։
«7օր»-ի այն հարցին, թե ինչ կարծիք ունի Արմեն Մազմանյանի այն հայտարարության մասին, որ դեռ պետք է պարզել՝ որն է Ղարաբաղի տարածքը, որը՝ ոչ, Ռուբեն Բաբայանը պատասխանել է՝ «Աստված ստեղծել է մարդկանց, իսկ սահամանները ստեղծել են մարդիկ»։ Վահրամ Սահակյանն էլ հավելել է. «Աստված ստեղծել է մարդկանց, այլ ոչ թե Մազմանյանին»։
Շարունակելով ղարաբաղյան թեման՝ Ռուբեն Բաբայանն ասել է. «Թե՛ մենք, թե՛ ադրբեջանցիները, թե՛ երրորդ կողմի այն մարդիկ, ովքեր այս հարցի լուծման հարցում շահագրգռված են, գիտեն մի ճշմարտություն. այս վիճակը, որ բերել է խաղաղության, պետք է ամրագրվի։ Դա նշանակում է, որ Ղարաբաղը պետք է լինի «դե ֆակտո» անկախ, շատ հավանական է՝ «դե յուրե», Ադրբեջանի կազմում, քանի որ ուզած երկրի քարտեզում դա այդպես է։ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում է ներկայացված։
Ռուբեն Բաբայանը նշել է, որ շատ տարածքներ ունենալը չէ կարևորագույն խնդիրը, այլ այն, որ այդ տարածքների վրա ապրող ժողովուրդը իրեն ապահով ու լավ զգա։
Ի՞նչ կարգավիճակում է լինելու Ղարաբաղը

«7or.am»