Արամ Մանուկյան. «ԲՀԿ համագումարը համատեղ աշխատանքի նոր հնարավորություն բացեց»
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության 7–րդ համագումարի եւ դրանում ու դրանից հետո հնչած ելույթների կապակցությամբ iLur.am-ը զրուցել է Հայ ազգային Կոնգրեսի փոխնախագահ, ԱԺ Կոնգրեսի խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հետ:
«Համագումարը ցույց տվեց, որ ԲՀԿ-ն շատ լուրջ եւ հստակ գնահատականներ ունի ընթացող իրադարձությունների վերաբերյալ: Նրանք ճշգրիտ արձանագրել են հասարակությանը հուզող բոլոր խնդիրները, ինչպես նաեւ նշել են այն բոլոր մարտահրավերները, որոնք կանգնած են հայ ժողովրդի առջեւ: Հնչած գնհատականները շատ ադեկվատ են առկա իրողություններին:
Գնահատելի է նաեւ, որ ոչ միայն առկա իրողություններն էին արձանագրվել, այլեւ մի ամբողջ սպեկտոր էր ներկայացվել` այդ խնդիրները լուծելու համար:
Մասնավորապես, մեզ համար ուշագրավ է հրապարակում պայքարը չմերժելու տարբերակը: Նման մոտեցումները լայն հնարավորություն են տալիս քաղաքական կոնսոլիդացիայի, քաղաքական ուժերի համատեղ պայքարի` եւ Խորհրդարանում, եւ Խորհրդարանից դուրս: Կարծում եմ` նման մոտեցումները լայն հնարավորություն կտան առաջիկայում եւ Խորհրդարանում աշխատելու, եւ ավելի լայն շառավղով հասարակական տարբեր ուժերի հետ հրապարակում կամ ԱԺ-ից դուրս համատեղ աշխատելու համար:
Համագումարը իր ասելիքով նոր որակ բերեց, նոր հույսեր արթնացրեց, համատեղ աշխատանքի նոր հնարավորություն բացեց:
Մենք ուրախ ենք մեր համգործակցության համար` ե՛ւ ԱԺ-ում, ե՛ւ ԱԺ-ից դուրս, հնարավորություն կա ավելի խորացնելու եւ ընդարձակելու մեր համագործակցությունը»,- նշեց Մանուկյանը:

Աղբյուրը՝ iLur.am