Ձեր պատասխան նամակում Դուք չբերեցիք ոչ մի կոնկրետ ապացույց, որը կհերքեր հուլիսի 30-ին և 31-ին «Հայկական անդրադարձ» ծրագրում հրապարակված փաստերը և դրանց հիման վրա արված հետևությունները: Դրա հետ մեկտեղ, մենք չգտանք ոչ մի փաստ, որը կապացուցեր, թե մինչև 1992թ. hուլիսի 8-ը ՀՀ ԱԳ նախարարը ելույթ է ունեցել ընդդեմ ՀՀ կողմից՝ Ադրբեջանական ԽՍՀ սահմանների մեջ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման: Հետևաբար մենք չենք տեսնում երևէ իրական հիմք՝ հիշյալ հաղորդման ընթացքում բերված փաստերը կամ հետևությունները հերքելու համար: Իսկ մեր հաղորդման շրջանակներում սկիզբ առած պոլեմիկան՝ թե ով, երբ, ինչ և ինչու է ստորագրել և ինչ հետևանքներ է դա ունեցել, մենք համարում ենք փակված:
Ձեր ուշադրությունն ենք ուզում հրավիրել այն հանգամանքի վրա, որ հաղորդման խմբագրակազմը պատասխանատվություն չի կրում կողմերից որևէ մեկի տեսակետի համար, ներառյալ՝ Ձեր կարծիքը, որոնք հնչել են հաղորդման ընթացքում: Սույնով մենք նաև ձեռնպահ ենք մնում այդ հաղորդման շրջանակում հնչած կարծիքների անարհեստավարժության, կամ ինչպես Դուք նշեցիք՝ անընդունելիության վերաբերյալ սեփական մեկնաբանություններից: Ուստիև մեր ռադիոկայանի նկատմամբ հնչեցրած Ձեր զգացմունքային հետևություններն առաջարկում ենք ուղղել ոչ թե մեզ, այլ ուղղակիորեն այն անձանց, որոնց տեսակետների հետ տվյալ հարցում Դուք համաձայն չեք:
Մարդկանց մասին դատում են ոչ թե խոսքերով, այլ արված գործով, ուստի միջազգային հարաբերությունների ոլորտում Րաֆֆի Հովհաննիսյանի կոմպետենտության հարցը նույնպես թողնում ենք հասարակության դատին:
Բաց նամակ Ստեփան Սաֆարյանին
«Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր
Պարոն Ստեպան Սաֆարյանին
Հարգելի պարոն Սաֆարյան

Հարգանքով՝
«Ռադիո Հայ» լրատվական գործակալություն