Քաղաքական

15.02.2014 15:54


Նաիրա Զոհրաբյանի պատասխանը Սերժ Սարգսյանին

Նաիրա Զոհրաբյանի պատասխանը Սերժ Սարգսյանին

Երեկ Քաղաքաշինության նախարարությունում Սերժ Սարգսյանը վստահեցրել էր, որ կտրուկ գնաճ լինել չի կարող՝ անկախ նրանից Հայաստանը միանալու է Մաքսային միությանը, թե ոչ:

–Որոշակի ապրանքներ կարող են էժանանալ, որոշները՝ թանկանալ, բայց կտրուկ գնաճը բացառվում է,–ասել էր նա:

Ինչպես նշվում էր նախագահականի տարածած հաղորդագրությունում, կտրուկ գնաճի մասին և նմանատիպ ոչ հավաստի տարբեր տեղեկությունների տարածումը Սերժ Սարգսյանն անթույլատրելի է համարել:

ԲՀԿ այսօրվա համագումարից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այդ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հիշեցրել է, որ գնաճի մասին «թյուր տեղեկատվությունն» առաջինը խորհրդարանում հայտնել է կառավարության անդամ, էկոնոմիակայի նախարար Վահրամ Ավանեսյանը։

–Էկոնոմիկայի նախարարն ասաց, որ, այո՛, մոտավորապես 600 անուն ապրանքատեսակ թանկանալու է, և չհերքեց, որ դրանց մեջ լինելու են առաջին կենսապահովման անհրաժեշտ ապրանքները,–ընդգծել է Ն. Զոհրաբյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը