Լրահոս

08.08.2009 14:29


Քաղաքագետ. «Այսօր Թուրքիան ուղղակի առևտուր է անում»

Քաղաքագետ. «Այսօր Թուրքիան ուղղակի առևտուր է անում»

-Ամենևին համոզված չեմ, որ ռուս-թուրքական պայմանավորվածությունները կգործեն և կիրականանան,-անդրադառնալով ռուս-թուրքկան մերձեցումներին՝ «Ազդակ» մամուլի ակումբում ասել է քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը։

 -Հուլիսի 13-ին Թուրքիան ստորագրել է «Նաբուկկո» ծրագրին մասնակցելու փաստաթուղթը։ Դրան հաջորդող օրերին Թուրքիայի և՛ նավթի նախարարը, և՛ վարչապետը հայտարարել են, որ Թուրքիան դեռ չի հրաժարվում «Նաբուկկոյից»։ Այսինքն, այսօր Թուրքիան ուղղակի առևտուր է անում։

Քաղաքագետի գնահատականով՝ Թուրքիան նման է բծախնդիր աղջկա, որը նայում է, թե որ փեսացուն է ավելի հարուստ. «Համոզված ասում եմ, որ այդ ստորագրությունները ոչ մի արժեք չունեն»,-ասել է բանախոսը։

Սակայն, ըստ Լ. Մելիք-Շահնազարյանի, «Եթե, այնուամենայնիվ, Թուրքիայի համար Եվրոպայի առաջարկն ավելի դուրեկան լինի, քան Ռուսաստանինը,  և այդ պայմանավորվածությունները սկսեն գործել, դա հայերի համար ձեռնտու կլինի»։

-Թուրքիան կդառնա տրանզիտային էպիկենտրոն Հարավային և Արևելյան Եվրոպաների էներգակիրների փոխանցման ճանապարհին և կկորցնի քաղաքական որոշումների ինքնուրույնությունը,-նկատել է քաղաքագետը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը