Կարծիք

15.02.2014 14:04


Որքանով է բարոյական հանդես գալ «արյան հաշվետարի» դերում

Որքանով է բարոյական հանդես գալ «արյան հաշվետարի» դերում

«Մենք գիտենք, թե երբ, ով եւ ինչքան արյուն է թափել»,- ԵԿՄ համագումարում հայտարարեց Սերժ Սարգսյանը:

Չգիտեմ որքանով է բարոյական հանդես գալ «արյան հաշվետարի» դերում, եւ ի լուր բոլորի զգուշացնել, թե տեղյակ է եւ տիրապետում է արցախյան պատերազմում թափված արյան ողջ «խմբաքանակի» ու անհատական չափաբաժինների մասին տվյալներին:

Սակայն դատելով նրանից, որ առայժմ միայն Ս. Սարգսյանն է ենթարկվել ցողունային բջիջների թերապիայի, հավանաբար, հայտարարության հեղինակը համոզված է, որ ամենաշատը հե՛նց ինքն է «արյուն թափել»:

Այլ հարց է՝ ե՞րբ եւ ո՞րտեղ: Բայց դա, ինչպես կասեր գեներալ Մանվելը ՝ «էվելորդ հարց ա»:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը