Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Մետրոպոլիտենի աշխատակիցներ Գագիկ Գալստյանին և Անդրանիկ Գևորգյանին կուտակայինի դեմ բողոքի ակցիայից հետո ազատել էին աշխատանքից` պատճառաբանելով, որ բարեխիղճ աշխատողներ չեն եղել: Լրագրողների հետ հանդիպմանն աշխատանքից ազատված աշխատակիցներն ասել են, որ պատրաստվում են դատական հայց ներկայացնել իրենց իրավունքները վերականգնելու համար՝ նշելով, որ իրենց ազատելու պատճառը կուտակայինի դեմ կազմակերպած ակցիան է։
«Դ!եմ եմ» նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանն էլ ասել է, որ իրենք պատրաստ են սատարել Մետրոպոլիտենի ցանկացած աշխատակցի, ում նկատմամբ նման բան կլինի, տրամադրել նաև փաստաբան։ Մանուկյանը նույնպես աշխատանքից ազատելը կապել է բողոքի ակցիայի հետ՝ նշելով. «Ինչո՞ւ 15 տարիների ընթացքում նոր որոշեցին, որ պետք է լքեն աշխատանքը»։
Մետրոպոլիտենի աշխատակիցները դիմել են նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, սակայն այնտեղից ասել են, որ անվճար փաստաբան չեն կարող տրամադրել. նման ծառայություն չունեն:
Աշխատանքից ազատված Մետրոպոլիտենի աշխատակիցները դատարան կդիմեն