Երևան-Բաքու տրանզիտ կամ հայ-ադրբեջանական համատեղ կազինո
Հենց որ մեր ժամանակների հերոսը՝ ԱՄՆ պետքարտուղարի օգնական և ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Մեթյու Բրայզան արցախյան հակամարտության վերաբերյալ ինչ-որ մի հայտարարություն է անում, Հայաստանում պաշտոնյաներն ու նրանց սպասարկու շրջանակներն իրար հերթ չեն տալիս հայտարարելու, որ Բրայզան հերթական ապատեղեկատվությունն է տարածում, շուտով կրկին անգամ կհերքի, որ նման բան չի ասել, իրեն սխալ են թարգմանել և այլն։ Դժբախտաբար, Սպիտակ տան կողմից Մադրիդյան սկզբունքների գաղտնազերծումը հիմնովին մերկացրեց բանակցային գործընթացը վարող և մեկնաբանող մեր պաշտոնյաների նմանատիպ պատճառաբանությունները։ Բայց հիմա մի նոր սուտ է հորինվել ու փափուկ բարձի տեղ դրվել մեր գլխի տակ։ Բրայզայի յուրաքանչյուր հայտարարություն վերագրում են Ադրբեջանում նրա՝ իբր դեսպան նշանակվելու հանգամանքով, ասել է թե՝ ինչ ուզում է՝ թող խոսի, մենք հո գիտենք՝ ինչու է էդպես անում։
Հասկացանք, բայց ամեն ինչ իր սահմաններն ունի։ Երեկ սույն դիվանագետը Հայաստանում հանդիպել է երկրի նախագահի ու վարչապետի հետ, ինչի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվությունը «շռայլորեն» տարածել է, որ «Զրուցակիցները մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին վերաբերող հարցերի շուրջ»։ Ամեն ինչ ասված է, ու հարցեր չկան, առավել ևս, որ այդ հարցերին պատասխանող էլ չի լինում. զբաղված են, ամառ է, «պադյեզդն է կեղտոտ»... Սակայն ամերիկացի պատասխանատու պաշտոնյան երեկ մի այնպիսի համարձակ քայլ է կատարել, որ ֆուտբոլային դիվանագիտությունը մղվել է երկրորդ պլան։ Հայաստանի երիտասարդության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ (որոնց, ի դեպ, հատուկ ընտրել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը) Մեթյու Բրայզան հստակ հայտարարել է, որ արդեն հայտնի է հակամարտության կարգավորման քայլերի հերթականությունը՝ փախստականներիվերադարձ, սկզբում 5, այնուհետև՝ևսերկուշրջաններիվերադարձԱդրբեջանին, Ղարաբաղիկարգավիճակիվերաբերյալհանրաքվե, խաղաղապահուժերիտեղակայում, ՀայաստանիուՂարաբաղիմիջևմիջանցքևտարանցիկճանապարհներ։ «Вот и вся лубовь» ասում է ռուսական առածը։ Մարդը եկել ու Հայաստանում երիտասարդներին հայտարարում է, որ ձեր հայրերի, եղբայրների արյան, ձեր մանկության մութ ու ցուրտ տարիների ու արտասահմաններում դեգերող հարազատների դժբախտության գնով տասնամյակների գերությունից ազատագրված երկիրը հենց էդպես՝ ամերիկյան «չիիզը» դեմքներիդ, պետք է վերադարձնեք Ադրբեջանի «եղբայրական» պետությանը։
Լավ, չկա՞ մեր երկրում մեկը՝ նախագահ, վարչապետ, արտգործնախարար կամ պոստֆակտում հարցազրույց տվող մի փոխնախարար, որ վերջ դնի այս տրագիկոմեդիային։ «Խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին վերաբերող հարցերի շուրջ» զրուցելիս կողմերը չե՞ն ճշտում միմյանց դիրքորոշումները, սրանք բանակցություննե՞ր են, թե՞ պահմտոցի։ Բրայզան երեկվա երեխաներին հայտարարել է, որ «Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ ՍերժՍարգսյանըևԻլհամԱլիևըհամաձայնությանգալունշատմոտենեղել, սակայնայդպեսէլպաշտոնականհամաձայնությունչիեղել»։ Հետաքրքիր է՝ գործողությունների վերոնշյալ ծրագրի շու՞րջ է համաձայնությունն այդքան մոտ եղել, թե՞ Ջերմուկում հայ-ադրբեջանական համատեղ կազինո կառուցելու վերաբերյալ։
Հայտարարվել է, որ ադրբեջանցի այնքան փախստական պիտի վերադառնա Արցախ, որ վերականգնվի ԽՍՀՄվերջինմարդահամարիպատկերը, ըստորի՝բնակչության 65%-ըհայերեն, 22%-ն՝ադրբեջանցիներ:Հետաքրքիր կլիներ իմանալ, թե Ադրբեջանի փախստականական գետոներում ճագարի պես բազմացած «փախստականների» դեմն առնողը Բրայզա՞ն է լինելու, թե՞ Ալիևը։ 88 թվականից մինչև 92-93 թվականները հայկական գյուղերը թալանող, բռնաբարող ու մորթոտող խուժանին խաղաղ բնակչությունից զատելու սարքը Ամերիկայու՞մ են հայտնաբերել, թե՞ Ալիևն է նախագծել։
Սրանք հարցեր են, որ վստահ եմ՝ Բրայզայի պատվին կազմակերպած ծաղկաձորյան երիտասարդական համաժողովի ոչ մի «բազե» չի բարձրացրել։
Հիմա այս հարցերը ես եմ բարձրացնում, թեև համոզված եմ, որ պատասխան չի լինելու։ Պատասխանն այն կլինի, որ Հայաստանի Հանրապետության նախագահը Բրայզայից պահանջի ներողություն խնդրել մեր ժողովրդի արժանապատվությունը նման ձևով ոտնահարելու համար։ Բայց ո՞վ գիտի, միգուցե «հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին վերաբերող հարցերի շուրջ» զրույցի ընթացքում Մեթյուի ծաղկաձորյան ճա՞ռն է քննարկվել։ Այդ դեպքում՝ ի՞նչ պատասխան, ի՞նչ ներողություն...
Երևան-Բաքու տրանզիտ կամ հայ-ադրբեջանական համատեղ կազինո
Հենց որ մեր ժամանակների հերոսը՝ ԱՄՆ պետքարտուղարի օգնական և ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Մեթյու Բրայզան արցախյան հակամարտության վերաբերյալ ինչ-որ մի հայտարարություն է անում, Հայաստանում պաշտոնյաներն ու նրանց սպասարկու շրջանակներն իրար հերթ չեն տալիս հայտարարելու, որ Բրայզան հերթական ապատեղեկատվությունն է տարածում, շուտով կրկին անգամ կհերքի, որ նման բան չի ասել, իրեն սխալ են թարգմանել և այլն։ Դժբախտաբար, Սպիտակ տան կողմից Մադրիդյան սկզբունքների գաղտնազերծումը հիմնովին մերկացրեց բանակցային գործընթացը վարող և մեկնաբանող մեր պաշտոնյաների նմանատիպ պատճառաբանությունները։ Բայց հիմա մի նոր սուտ է հորինվել ու փափուկ բարձի տեղ դրվել մեր գլխի տակ։ Բրայզայի յուրաքանչյուր հայտարարություն վերագրում են Ադրբեջանում նրա՝ իբր դեսպան նշանակվելու հանգամանքով, ասել է թե՝ ինչ ուզում է՝ թող խոսի, մենք հո գիտենք՝ ինչու է էդպես անում։
Հասկացանք, բայց ամեն ինչ իր սահմաններն ունի։ Երեկ սույն դիվանագետը Հայաստանում հանդիպել է երկրի նախագահի ու վարչապետի հետ, ինչի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվությունը «շռայլորեն» տարածել է, որ «Զրուցակիցները մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին վերաբերող հարցերի շուրջ»։ Ամեն ինչ ասված է, ու հարցեր չկան, առավել ևս, որ այդ հարցերին պատասխանող էլ չի լինում. զբաղված են, ամառ է, «պադյեզդն է կեղտոտ»... Սակայն ամերիկացի պատասխանատու պաշտոնյան երեկ մի այնպիսի համարձակ քայլ է կատարել, որ ֆուտբոլային դիվանագիտությունը մղվել է երկրորդ պլան։ Հայաստանի երիտասարդության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ (որոնց, ի դեպ, հատուկ ընտրել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը) Մեթյու Բրայզան հստակ հայտարարել է, որ արդեն հայտնի է հակամարտության կարգավորման քայլերի հերթականությունը՝ փախստականների վերադարձ, սկզբում 5, այնուհետև՝ ևս երկու շրջանների վերադարձ Ադրբեջանին, Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվե, խաղաղապահ ուժերի տեղակայում, Հայաստանի ու Ղարաբաղի միջև միջանցք և տարանցիկ ճանապարհներ։ «Вот и вся лубовь» ասում է ռուսական առածը։ Մարդը եկել ու Հայաստանում երիտասարդներին հայտարարում է, որ ձեր հայրերի, եղբայրների արյան, ձեր մանկության մութ ու ցուրտ տարիների ու արտասահմաններում դեգերող հարազատների դժբախտության գնով տասնամյակների գերությունից ազատագրված երկիրը հենց էդպես՝ ամերիկյան «չիիզը» դեմքներիդ, պետք է վերադարձնեք Ադրբեջանի «եղբայրական» պետությանը։
Լավ, չկա՞ մեր երկրում մեկը՝ նախագահ, վարչապետ, արտգործնախարար կամ պոստֆակտում հարցազրույց տվող մի փոխնախարար, որ վերջ դնի այս տրագիկոմեդիային։ «Խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին վերաբերող հարցերի շուրջ» զրուցելիս կողմերը չե՞ն ճշտում միմյանց դիրքորոշումները, սրանք բանակցություննե՞ր են, թե՞ պահմտոցի։ Բրայզան երեկվա երեխաներին հայտարարել է, որ «Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը համաձայնության գալուն շատ մոտ են եղել, սակայն այդպես էլ պաշտոնական համաձայնություն չի եղել»։ Հետաքրքիր է՝ գործողությունների վերոնշյալ ծրագրի շու՞րջ է համաձայնությունն այդքան մոտ եղել, թե՞ Ջերմուկում հայ-ադրբեջանական համատեղ կազինո կառուցելու վերաբերյալ։
Հայտարարվել է, որ ադրբեջանցի այնքան փախստական պիտի վերադառնա Արցախ, որ վերականգնվի ԽՍՀՄ վերջին մարդահամարի պատկերը, ըստ որի՝ բնակչության 65%-ը հայեր են, 22%-ն՝ ադրբեջանցիներ: Հետաքրքիր կլիներ իմանալ, թե Ադրբեջանի փախստականական գետոներում ճագարի պես բազմացած «փախստականների» դեմն առնողը Բրայզա՞ն է լինելու, թե՞ Ալիևը։ 88 թվականից մինչև 92-93 թվականները հայկական գյուղերը թալանող, բռնաբարող ու մորթոտող խուժանին խաղաղ բնակչությունից զատելու սարքը Ամերիկայու՞մ են հայտնաբերել, թե՞ Ալիևն է նախագծել։
Սրանք հարցեր են, որ վստահ եմ՝ Բրայզայի պատվին կազմակերպած ծաղկաձորյան երիտասարդական համաժողովի ոչ մի «բազե» չի բարձրացրել։
Հիմա այս հարցերը ես եմ բարձրացնում, թեև համոզված եմ, որ պատասխան չի լինելու։ Պատասխանն այն կլինի, որ Հայաստանի Հանրապետության նախագահը Բրայզայից պահանջի ներողություն խնդրել մեր ժողովրդի արժանապատվությունը նման ձևով ոտնահարելու համար։ Բայց ո՞վ գիտի, միգուցե «հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին վերաբերող հարցերի շուրջ» զրույցի ընթացքում Մեթյուի ծաղկաձորյան ճա՞ռն է քննարկվել։ Այդ դեպքում՝ ի՞նչ պատասխան, ի՞նչ ներողություն...
Էդուարդ Սարիբեկյան
«7օր» կայքէջի խմբագիր