Սիրիական քիմիական զենքի ոչնչացման տենդերը շահել են ֆիննական և ամերիկյան ընկերությունները
«ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ՝ սիրիական քիմիական զենքի ոչնչացման տենդերը շահել են ֆիննական «Էկոկեմ» և ամերիկյան «Վեոլիա» ընկերությունները։ Այս մասին հաղորդել է ՔԶԱԿ–ի գլխավոր տնօրեն Ահմեդ Ուզումջյուն։ Մրցույթին մասնակցել է 14 կազմակերպություն։ Հաղթողները կզբաղվեն 800 տոննա արդյունաբերական քիմիական նյութերի, ինչպես նաև ամերիկյան «Քեյփ Ռեյ» նավում ոչնչացման արդյունքում առաջացած մոտ մի քանի մլն լիտր ռեակցիոն զանգվածի ոչնչացմամբ։