Ամենայն վրաց կաթողիկոս, պատրիարք Իլյա 2–րդը աբխազներին և օսերին նախազգուշացրել է ոչնչացման մասին
Վրաց ժողովուրդը թույլ չի տա, որ Վրաստանի տարածքային ամբողջականությունը խախտվի։ Օգոստոսյան պատերազմի տարելիցին այս մասին ասել է Ամենայն վրաց կաթողիկոս, պատրիարք Իլյա 2-րդը։ Նա նաև հույս է հայտնել, որ Ռուսաստանի իշխանությունները իմաստություն և հեռատեսություն կցուցաբերեն, և այս հակամարտությունները խաղաղ ավարտ կունենան։
Պատրիարքը նաև զգուշացրել է աբխազներին և օսերին, որ եթե նրանք մնան առանց Վրաստանի, ապա շատ շուտով կարող է մի այնպիսի ժամանակահատված վրա հասնի, որ Աբխազիան և Ցխինվալիի տարածաշրջանը նույն տեղում լինեն, սակայն այնտեղ աբխազներ և օսեր այլևս չլինեն։