«Արի տուն»–ը՝ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում
Օգոստոսի 7-ին 2-րդ փուլով Հայաստանում գտնվող «Արիտուն» ծրագրի մասնակիցներն այցելել են ՎազգենՍարգսյանիանվանռազմականինստիտուտ: Այստեղ նրանց ողջունել է զինվորական ջոկատը՝ գնդապետ ՄեխակՀակոբյանի գլխավորությամբ:
Գնդապետնանձամբներկայացրել էինստիտուտիզորամասը, պատմելհայզինվորիբանակայինկյանքիմասին, ուղեկցելզինվորներիննջարաններ, ճաշարան: Պատանիներին հետաքրքրել է զինվորի առօրյային վերաբերող ամեն ինչ: Վրաստանից ժամանած ՌազմիկևԳարիԲադալյանները ցանկություն են հայտնել ծառայել հայկական բանակում:
Ռազմական ինստիտուտի թանգարանի պետ ԳևորգՄինասյանը պատանիներին և աղջիկներին ներկայացրել է Արցախյան ազատամարտի մանրամասնություններ, ցուցադրել հայ մարտիկների կողմից առգրավված դրոշները: Իսկ ինստիտուտի ուսումնական մասնաշենքում՝ հակաօդային պաշտպանության լսարանում, ավագ դասախոս, փոխգնդապետ ՍամվելՄկրտչյանը ներկայացրել է ինժեներական տեխնիկայի նմուշներ, ցուցադրվել է ռազմական օդանավերի մասին տեսաֆիլմ:
Հայ պարմանիներն ու պարմանուհիները եղել են նաև կապի մասնագիտական, ռազմական տեղեկագրության, արտակարգ իրավիճակների լսարաններում, կրակային պատրաստության ամբիոնում, լուսանկարել զինվորների հետ:
Չեխիայից ժամանած ՎահեԱսատրյանն ասել է.«Ես շատ էի լսել հայ մարտիկների, նրանց սխրագործությունների մասին, բայց երբեք չեմ պատկերացրել այն պայմանները, որտեղ նրանք ապրում են ծառայության ժամանակ»:
Ռազմական ինստիտուտից հեռանալիս՝ զինվորներըգույնզգույնվարդեր եննվիրելՀայրենիքեկածօրիորդներին:
«Արի տուն»–ը՝ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում
Օգոստոսի 7-ին 2-րդ փուլով Հայաստանում գտնվող «Արի տուն» ծրագրի մասնակիցներն այցելել են Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ: Այստեղ նրանց ողջունել է զինվորական ջոկատը՝ գնդապետ Մեխակ Հակոբյանի գլխավորությամբ:
Գնդապետն անձամբ ներկայացրել է ինստիտուտի զորամասը, պատմել հայ զինվորի բանակային կյանքի մասին, ուղեկցել զինվորների ննջարաններ, ճաշարան: Պատանիներին հետաքրքրել է զինվորի առօրյային վերաբերող ամեն ինչ: Վրաստանից ժամանած Ռազմիկ և Գարի Բադալյանները ցանկություն են հայտնել ծառայել հայկական բանակում:
Ռազմական ինստիտուտի թանգարանի պետ Գևորգ Մինասյանը պատանիներին և աղջիկներին ներկայացրել է Արցախյան ազատամարտի մանրամասնություններ, ցուցադրել հայ մարտիկների կողմից առգրավված դրոշները: Իսկ ինստիտուտի ուսումնական մասնաշենքում՝ հակաօդային պաշտպանության լսարանում, ավագ դասախոս, փոխգնդապետ Սամվել Մկրտչյանը ներկայացրել է ինժեներական տեխնիկայի նմուշներ, ցուցադրվել է ռազմական օդանավերի մասին տեսաֆիլմ:
Հայ պարմանիներն ու պարմանուհիները եղել են նաև կապի մասնագիտական, ռազմական տեղեկագրության, արտակարգ իրավիճակների լսարաններում, կրակային պատրաստության ամբիոնում, լուսանկարել զինվորների հետ:
Չեխիայից ժամանած Վահե Ասատրյանն ասել է.«Ես շատ էի լսել հայ մարտիկների, նրանց սխրագործությունների մասին, բայց երբեք չեմ պատկերացրել այն պայմանները, որտեղ նրանք ապրում են ծառայության ժամանակ»:
Ռազմական ինստիտուտից հեռանալիս՝ զինվորները գույնզգույն վարդեր են նվիրել Հայրենիք եկած օրիորդներին: