Մեկնաբանություն

14.02.2014 12:00


Վերջին կովը

Վերջին կովը

Հայաստան։ Հեռավոր գյուղերից մեկը։ Ժամը՝ 23:02։ Հարբած տղամարդը, հետևելով Տիգրան Սարգսյանի ու նրա պապու խորհուրդներին, օրորվելով մտավ գոմ։ Մտովի վերհիշեց խմելու կարևորության ու կաթնատվության բարձրացման վերաբերյալ «ցուցումներն» ու գոլ ջրով դույլը դրեց եղած վերջին կովի ոտքերի մոտ...

Առավոտյան տղամարդու գլուխը տրաքում էր կտրատող ցավից, իսկ գոմում անարգված կովը ամոթից սատկել էր...

«Թե ասա՝ մինչև հիմա ո՞վ էր խեր ստացել դրանց ասածներից։ Ինչ ասել են, ինչ արել են, մեկ ա՝ թարս ա բուսնել։ Ո՞նց հավատացի։ Վերջինը, ինչ ունեի, կորցրեցի։ Փաստորեն, էլ կորցնելու բան չմնաց, կերան...»:

Տղամարդը դանդաղ վեր կացավ անկողնուց և օրորվելով շարժվեց Երևան՝ մասնակցելու Ազատության հրապարակում տեղի ունենալիք հանրահավաքին։

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը