Կարծիք

13.02.2014 23:27


Այս վարչակարգի ցինիկության մասին կարելի է 12-հատորյա գիրք գրել

Այս վարչակարգի ցինիկության մասին կարելի է 12-հատորյա գիրք գրել

Այս վարչակարգի ցինիկության մասին կարելի է 12-հատորյա գիրք գրել: Արմեն Աշոտյանը «փաստարկ» է հորինել, իբր «մի՛ բողոքեք, միևնույն է, կենսաթոշակայինի կուտակված գումարները կվճարվեն մոտ 40 տարի հետո, երբ արդեն նոր կառավարություն կլինի, մենք պռիչյո՞մ»: Սա միաժամանակ ծիծաղելի ու վրդովվեցուցիչ է: Նախ, բողոքն ուղղված է առաջին հերթին պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին օրենքն ապօրինի կերպով ընդունած իշխանությունների դեմ, ոչ թե 40 տարի հետո իշխող ուժերի դեմ: Երկրորդ, եթե գործող իշխանությունները շարունակեն այսպես, ապա, ցավոք, հնարավոր է, որ ոչ թե 40, այլ նույնիսկ 20 տարի հետո մենք ընդհանրապես չունենանք անկախ կառավարություն. գործող վարչակարգի «ջանքերի» շնորհիվ կարող ենք շուտով երկիր կորցնել, և սա, դժբախտաբար, անհիմն ենթադրություն չէ:
Աշոտյանի մյուս «փաստարկը» նրանում է, թե իբր «բա եթե այդքան դեմ եք, ի՞նչ եք անում այս երկրում, եթե չեք վստահում, մնացել եք, որ ի՞նչ անեք»: Այսինքն, մենք ենք մեղավոր, որ նեղացնում ենք մեր իշխանություններին, որ անվստահություն ենք իրենց հայտնում, բողոքում, ոչ թե իրենք են մեղավոր, որ երկրի վերջը տալիս են ու մարդկանց ստիպում արտագաղթել կամ բողոքել ու անվստահություն հայտնել: Սա ցինիզմի գագաթնակետն է, այլ կերպ չես բնութագրի:

Վազգեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը