Կարծիք

13.02.2014 22:18


«Այդ խուլիգանների հայտնվելը նախօրոք պլանավորված էր»

«Այդ խուլիգանների հայտնվելը նախօրոք պլանավորված էր»

Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների հետ երեկվա տեղի ունեցածից կարելի է մեկ բան եզրակացնել՝ խուլիգանները ոչ թե ինքնաբուխ էին հայտնվել, այլ դա նախօրոք պլանավորված էր: Իշխանությունների վախը, ահը, սարսափը փաստում է, որ մարտի 1-ին կայանալիք հանրահավաքին ու երթին «BOOM» է լինելու. տասնյակ հազարներով մարդիկ են հավաքվելու Ազատության հրապարակում։ Խուլիգանների պահվածքից պարզ հասկացվում էր, որ նրանք ուղարկված էին իշխանությունների կողմից՝ իրենց շեֆի թասիբը պահելու: Սակայն մի բան ակնհայտ է՝ իշխանությունները պարտված են, ու ժողովրդի ուժեղ ճնշումից իշխանական բուրգն ամբողջովին կկազմաքանդվի։ Իսկ լրագրող Անի Գևորգյանին ոստիկանի ապտակելը չպետք է անպատիժ մնա. պետք է օրենքի ամենայն խստությամբ պատժվի: Պարզ է, որ այս ամենի գլխավոր դերակատարը հենց ինքը Սերժ Սարգսյանն է. նա զգում է, որ երկրում ծառացած բազմաթիվ խնդիրները և ամենօրյա զարգացող իրադարձությունները կհանգեցնեն իշխանափոխության: Այնուամենայնիվ, բոլորս լավ հասկանում ենք, որ եթե պայքարը մեկ օր թուլացնենք, ժողովրդի կողմից չընտրված իշխանությունները, առիթից օգտվելով, մեկ օր ավել կմնան զավթած աթոռներին։ Այս ամենից ելնելով՝ բոլորս միահամուռ կերպով պետք է մարտի 1-ին կայանալիք հանրահավաքին ու երթին Ազատության հրապարակում մասնակցենք, քանի որ ամեն անձի մասնակցությունը կբերի տասնյակ հազարանոց մարդկանց բազմության, և իշխանություններին ու իրենց ոչ լեգիտիմ պարագլխին տեղիք կտա վերջնականորեն մտածելու ժողովրդին իշխանությունը հանձնելու մասին: Պետք է բոլորս մոբիլիզացվենք ու մարտի 1-ին կայանալիք հանրահավաք–երթի մասնակիցը լինենք: Մարտի 1-ին՝ ժամը 15:00-ին, բոլորս գնում ենք Ազատության հրապարակ՝ մասնակցելու հանրահավաքին ու երթին: Այն արտոնված է քաղաքապետարանի կողմից:

Տիգրան Բադալյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը