Շատ շուտով, անկախ Կարեն Ավագյանի, Էդուարդ Շարմազանովի եւ հենց Տիգրան Սարգսյանի կամքի եւ ցանկության, մեր ժողովուրդը կլսի այս ավետիսը: Ընդ որում, այդ օրն ավելի շուտ է գալու, քան պատկերացնում են մեր շատ հայրենակիցներ: Մենք ցանկանում ենք, որ հրաժարականը լինի անցնցում, քաղաքակիրթ եւ Տիգրան Սարգսյանին օգնելու նպատակով` տրամադրում ենք այն տեքստը, որը նա պետք է ընթերցի հրաժարականի մասին հայտարարելուց հետո: Ընդգծենք, որ այս տեքստը կլինի միակը, որը, հնչելով Տիգրան Սարգսյանի շուրթերից, կլինի ամենաճշմարիտը՝ փաստերի առումով:
Հարգելի հայրենակիցներ, այսօր ես որոշել եմ անել մի քայլ, որին դուք շատ երկար եւ համբերատար սպասել եք: Ես հրաժարական եմ տալիս: Սակայն, ինչպես պահանջում է հրաժարականի ժանրը, ես կցանկանայի, որ մենք միասին վերհիշեինք այն ամենը, ինչը ես կարողացա անել կամ ավելի ճիշտ` չանել քրտնաջան աշխատանքի շնորհիվ: Իմ վարչապետության տարիների ընթացքում ես կարողացա ստիպել` Հայաստանից հեռանալ մոտ 250 հազար մեր հայրենակիցների, որոնց մեջ մոտ 35 հազարը երեխաներ էին: Ավելի պատկերավոր լինելու համար ասեմ, որ 250 հազարըՍյունիքի եւ Տավուշի մարզերի բնակչությունն է` միասին վերցրած: Այսինքն, ինձ հաջորդող վարչապետին ես փոխանցում եմ Հայաստան, որն ունի 8 մարզի բնակչություն: «Ավելի քիչ մարզեր` ավելի քիչ խնդիրներ». սա է եղել իմ` հաջողությամբ իրագործած բանաձեւը: Սա ես համարում եմ իմ նվաճումների մեջ ամենափայլունը:
Հայրենակիցներ, ջանք, եռանդ եւ նվիրվածություն չեմ խնայել, որպեսզի Հայաստանում աղքատ բնակչության թիվն ավելացնեմ 17 տոկոսով, պարենային ապրանքների գները բարձրացնեմ մոտ 50 տոկոսով, էլեկտրականությունը` 20, իսկ գազը` 30 տոկոսով: Սրանք ցուցանիշներ են, որ երբեք չեն գերազանցվելու, եւ ես հպարտ եմ դրանով: Մեծ դժվարությամբ, սակայն, հաջողացրել եմ սնանկացնել Նաիրիտը, ամբողջությամբ վաճառել ԱԳՆ շենքը, «Հայռուսգազարդը», Որոտանի ՀԷԿ-ը, արյուն-քրտինքով ու անքուն գիշերների արդյունքում մոտ 4 միլիարդ դոլար պարտք եմ վերցրել եւ մեր երկրի համար գնել երկու ստրատեգիական օբյեկտ` 2 բիոզուգարան: Աշխարհն արդեն ճանաչում է այդ ներդրումային գործարքը «տիգրանսարգսյանական զուգարաններ» անվան տակ, եւ աշխարհի լավագույն տնտեսագիտական բուհերում դասավանդում են իմ նորամուծությունը, թե ինչպես պետք է աղքատության դեմ պայքարել ստրատեգիական օբյեկտների վաճառքից եւ արտաքին պարտքի ավելացումից ձեռքբերված գումարներով բիոզուգարանների գնմամբ: Ափսոս, չկարողացա պետական գանձարանի ոսկյա զարդերի վաճառքիարդյունքում ստացած գումարով եւս 5 զուգարան գնել ազգիս բարեկեցության համար եւ ավարտին հասցնել «Հայկական զուգարան» նախագիծը, սակայն վստահ եմ, որ այդ բյոզուշիկների (ինչպես ասում է իմ սանիկ Դավիթը) նշանակությունը պատմությունը կգնահատի, եւ երախտապարտ սերունդները նրանց վրա հուշատախտակ կփակցնեն իմ կիսանդրիով:
Հպարտ եմ, որ մի ծրագիր հասցրեցի ավարտել: Ես վիրտուալ հեղափոխություն կատարեցի, եւ իմ ջանքերի շնորհիվ եւ իմ նախաձեռնությամբ` Հայաստանը Չինաստանում սկսեց արտադրել Արմթաբ պլանշետները: Համաշխարհային այնպիսի գիգանտներ, ինչպիսիք են Էյփլը եւ Սամսունգը` փակման եզրին են, Լոնդոնյան բորսայում այդ կորպորացիաների ակցիաները ոչ թե վաճառվում, այլ նվիրվում են: Օրերս Էյփլի ղեկավարությունը մեզ առաջարկեց փոխել ամբողջ կորպորացիան մեր բիոզուգարաններից մեկի (չաշխատողի) հետ:
Հարգելի հայրենակիցներ, ես աշխարհի միակ վարչապետն էի, որ 2008 թվականին վստահեցնում էր, որ Հայաստանում ճգնաժամ չի լինելու, որ ճգնաժամը շրջանցելու է Հայաստանը, որ ճգնաժամի անունը եթե չտաք` չի գա, ինչպես իմ սիրելի փամփլիկ հեքիաթում, եւ ես միակն եմ, ով 2009-ի ճգնաժամից հետո արդեն 5 տարի շարունակ իր բոլոր ձախողումները բարդում է այդ չարաճճի ճգնաժամի վրա: Արտագաղթի եւ հայաթափման ոլոլորտում իմ գրանցած փոքր ցուցանիշի համար շատ կտխրեի, եթե մի ցուցանիշով համաշխարհային պատմության մեջ զբաղեցրած չլինեի առաջին տեղը: Վստահ եմ, որ դեռ մոտ 2 հազար տարի ինձ ոչ ոք չի գերազանցի: Իմ կառավարությանը հաջողվել է 2009 թ. նախատեսված 9 տոկոսի աճի պայմաններում ապահովել ռեկորդային` 18.5 տոկոս տնտեսական անկում, այսինքն` կարողացել եմ երկրի նախատեսված ՀՆԱ-ն կրճատել մոտ 25 տոկոսով. մի՞թե սա բացառիկ ցուցանիշ չէ:
Աշխարհի պատմության մեջ միայն մի վարչապետի հաջողվեց տրակտորով վթարի ենթարկվել եւ գլուխը չուտել միայն ու միայն հանուն ձեզ, սիրելի ժողովուրդ, եւ այդ վարչապետը ես էի: Աշխարհում միայն մի վարչապետ գիտեր կովի պտուկները գոլ ջրով լվանալու գաղտնիքը, եւ այդ վարչապետը ես էի, եւ ես փոխանցեցի ձեզ իմ այդ հմտությունը 17 միլիոն դոլար արժողությամբ իմ դասախոսությունների ժամանակ: Աշխարհում միայն մի վարչապետ կարողացավ Թաթայի համերգին լակել եւ նույնիսկ լեզուն փաթ ընկած եւ տանջվելով ձեզ զեկուցել ոլոլորտներիզարգացման մասին: Սիրելի հայրենակիցներ, միայն մի վարչապետ աշխարհում, արհամարհելով իր ներքին մղումներն ու նախասիրությունները, դեմքով շրջվեց դեպի գյուղը եւ գյուղացին, ինչի արդյունքում ձուն եւ մի շարք այլ գյուղմթերքներ թանկացան եւ սկսեցին ներկրվել, իսկ կարկտահարված մի ամբողջ մարզ ստացավ այնքան օգնություն, որքան ծախսվում է իմ մեկ արտասահմանյան ուղեւորության վրա:
Իմ կառավարությանը հաջողվեց չիրագործել այնպիսի մեծ նախագծեր, ինչպիսիք էին` Հյուսիս-Հարավ մայրուղու շինարարությունը, Հայաստան-Իրան երկաթուղին, նոր ատոմակայանի կառուցումը: Իմ փայլուն ուղեղում հղացավ, եւ վստահ եմ` սերունդների կողմից կիրականացվի Գյումրիում ծովափնյա Տեխնոպարկի կառուցման գաղափարը:
Իմ կողմից նախաձեռնվեց տարածաշրջանում նմանը չունեցող «Հայկական պանիր» ծրագիրը, որի արդյունքում, հարգելի հայրենակիցներ, դուք սկսեցիք պանիրը գնել կրկնակի բարձր գնով:
Իմ գործուն մասնակցությամբ ետճգնաժամային տարում ձեզ սկսեցին տրվել միայն դոլարային վարկեր, ինչի հետեւանքները դուք հիմա վայելում եք դոլարի արժեւորման պատճառով:
Վստահ եմ, որ մեր ազգաբնակչության հիացմունքին են արժանացել իմ եւ Կճոյանի կողմից իրականացված օֆշորային ֆոկուսները, վստահ եմ, որ մեր հասարակությունը գնահատում է իր փողերն օֆշորում ապահով պահելու իմ հմտությունը: Իսկ ձեր բոլորի անձնական ոսկեղենը, իմ վարած տնտեսական քաղաքականության արդյունքում, հայտնվեց գրավի տակ` լոմբարդների եւ բանկերի սեյֆերում: Դուք դեռ չեք հասկանում, սակայն այդպես ավելի ապահով է, ես օրուգիշեր մտածել եմ ձեր ոսկեղենի մասին, հարգելիներս:
Չեմ կասկածում, որ դուք գնահատում եք իմ կողմից մինչեւ սեպտեմբերի 3-ը Եվրոպային ասոցացվելու եւ սեպտեմբերի 3-ից հետո Մաքսային միությանը ասոցացվելու իրարից ահավոր տարբեր գործընթացները նույն բառերով` առանց տառ իսկ փոխելու հիմնավորման իմ հմտության վրա: Այս հանճարեղ աճպարարությունն արվել է միայն ու միայն ձեզ համար, սիրելի հայրենակիցներ:
Վստահ եմ, իմ անունը սերունդները միշտ կհիշեն: Վերջին հաշվով, եթե մինչեւ հիմա հիշում են Պոլ Պոտին, ապա ինձ կհիշեն ու կհիշեն: Մնաք բարով, թեկուզ վստահ եմ, որ առանց ինձ արդեն իսկ բարի է:
Տիգրան Սարգսյանը հրաժարական տվեց
Շատ շուտով, անկախ Կարեն Ավագյանի, Էդուարդ Շարմազանովի եւ հենց Տիգրան Սարգսյանի կամքի եւ ցանկության, մեր ժողովուրդը կլսի այս ավետիսը: Ընդ որում, այդ օրն ավելի շուտ է գալու, քան պատկերացնում են մեր շատ հայրենակիցներ: Մենք ցանկանում ենք, որ հրաժարականը լինի անցնցում, քաղաքակիրթ եւ Տիգրան Սարգսյանին օգնելու նպատակով` տրամադրում ենք այն տեքստը, որը նա պետք է ընթերցի հրաժարականի մասին հայտարարելուց հետո: Ընդգծենք, որ այս տեքստը կլինի միակը, որը, հնչելով Տիգրան Սարգսյանի շուրթերից, կլինի ամենաճշմարիտը՝ փաստերի առումով:
Հարգելի հայրենակիցներ, այսօր ես որոշել եմ անել մի քայլ, որին դուք շատ երկար եւ համբերատար սպասել եք: Ես հրաժարական եմ տալիս: Սակայն, ինչպես պահանջում է հրաժարականի ժանրը, ես կցանկանայի, որ մենք միասին վերհիշեինք այն ամենը, ինչը ես կարողացա անել կամ ավելի ճիշտ` չանել քրտնաջան աշխատանքի շնորհիվ: Իմ վարչապետության տարիների ընթացքում ես կարողացա ստիպել` Հայաստանից հեռանալ մոտ 250 հազար մեր հայրենակիցների, որոնց մեջ մոտ 35 հազարը երեխաներ էին: Ավելի պատկերավոր լինելու համար ասեմ, որ 250 հազարը Սյունիքի եւ Տավուշի մարզերի բնակչությունն է` միասին վերցրած: Այսինքն, ինձ հաջորդող վարչապետին ես փոխանցում եմ Հայաստան, որն ունի 8 մարզի բնակչություն: «Ավելի քիչ մարզեր` ավելի քիչ խնդիրներ». սա է եղել իմ` հաջողությամբ իրագործած բանաձեւը: Սա ես համարում եմ իմ նվաճումների մեջ ամենափայլունը:
Հայրենակիցներ, ջանք, եռանդ եւ նվիրվածություն չեմ խնայել, որպեսզի Հայաստանում աղքատ բնակչության թիվն ավելացնեմ 17 տոկոսով, պարենային ապրանքների գները բարձրացնեմ մոտ 50 տոկոսով, էլեկտրականությունը` 20, իսկ գազը` 30 տոկոսով: Սրանք ցուցանիշներ են, որ երբեք չեն գերազանցվելու, եւ ես հպարտ եմ դրանով: Մեծ դժվարությամբ, սակայն, հաջողացրել եմ սնանկացնել Նաիրիտը, ամբողջությամբ վաճառել ԱԳՆ շենքը, «Հայռուսգազարդը», Որոտանի ՀԷԿ-ը, արյուն-քրտինքով ու անքուն գիշերների արդյունքում մոտ 4 միլիարդ դոլար պարտք եմ վերցրել եւ մեր երկրի համար գնել երկու ստրատեգիական օբյեկտ` 2 բիոզուգարան: Աշխարհն արդեն ճանաչում է այդ ներդրումային գործարքը «տիգրանսարգսյանական զուգարաններ» անվան տակ, եւ աշխարհի լավագույն տնտեսագիտական բուհերում դասավանդում են իմ նորամուծությունը, թե ինչպես պետք է աղքատության դեմ պայքարել ստրատեգիական օբյեկտների վաճառքից եւ արտաքին պարտքի ավելացումից ձեռքբերված գումարներով բիոզուգարանների գնմամբ: Ափսոս, չկարողացա պետական գանձարանի ոսկյա զարդերի վաճառքիարդյունքում ստացած գումարով եւս 5 զուգարան գնել ազգիս բարեկեցության համար եւ ավարտին հասցնել «Հայկական զուգարան» նախագիծը, սակայն վստահ եմ, որ այդ բյոզուշիկների (ինչպես ասում է իմ սանիկ Դավիթը) նշանակությունը պատմությունը կգնահատի, եւ երախտապարտ սերունդները նրանց վրա հուշատախտակ կփակցնեն իմ կիսանդրիով:
Հպարտ եմ, որ մի ծրագիր հասցրեցի ավարտել: Ես վիրտուալ հեղափոխություն կատարեցի, եւ իմ ջանքերի շնորհիվ եւ իմ նախաձեռնությամբ` Հայաստանը Չինաստանում սկսեց արտադրել Արմթաբ պլանշետները: Համաշխարհային այնպիսի գիգանտներ, ինչպիսիք են Էյփլը եւ Սամսունգը` փակման եզրին են, Լոնդոնյան բորսայում այդ կորպորացիաների ակցիաները ոչ թե վաճառվում, այլ նվիրվում են: Օրերս Էյփլի ղեկավարությունը մեզ առաջարկեց փոխել ամբողջ կորպորացիան մեր բիոզուգարաններից մեկի (չաշխատողի) հետ:
Հարգելի հայրենակիցներ, ես աշխարհի միակ վարչապետն էի, որ 2008 թվականին վստահեցնում էր, որ Հայաստանում ճգնաժամ չի լինելու, որ ճգնաժամը շրջանցելու է Հայաստանը, որ ճգնաժամի անունը եթե չտաք` չի գա, ինչպես իմ սիրելի փամփլիկ հեքիաթում, եւ ես միակն եմ, ով 2009-ի ճգնաժամից հետո արդեն 5 տարի շարունակ իր բոլոր ձախողումները բարդում է այդ չարաճճի ճգնաժամի վրա: Արտագաղթի եւ հայաթափման ոլոլորտում իմ գրանցած փոքր ցուցանիշի համար շատ կտխրեի, եթե մի ցուցանիշով համաշխարհային պատմության մեջ զբաղեցրած չլինեի առաջին տեղը: Վստահ եմ, որ դեռ մոտ 2 հազար տարի ինձ ոչ ոք չի գերազանցի: Իմ կառավարությանը հաջողվել է 2009 թ. նախատեսված 9 տոկոսի աճի պայմաններում ապահովել ռեկորդային` 18.5 տոկոս տնտեսական անկում, այսինքն` կարողացել եմ երկրի նախատեսված ՀՆԱ-ն կրճատել մոտ 25 տոկոսով. մի՞թե սա բացառիկ ցուցանիշ չէ:
Աշխարհի պատմության մեջ միայն մի վարչապետի հաջողվեց տրակտորով վթարի ենթարկվել եւ գլուխը չուտել միայն ու միայն հանուն ձեզ, սիրելի ժողովուրդ, եւ այդ վարչապետը ես էի: Աշխարհում միայն մի վարչապետ գիտեր կովի պտուկները գոլ ջրով լվանալու գաղտնիքը, եւ այդ վարչապետը ես էի, եւ ես փոխանցեցի ձեզ իմ այդ հմտությունը 17 միլիոն դոլար արժողությամբ իմ դասախոսությունների ժամանակ: Աշխարհում միայն մի վարչապետ կարողացավ Թաթայի համերգին լակել եւ նույնիսկ լեզուն փաթ ընկած եւ տանջվելով ձեզ զեկուցել ոլոլորտներիզարգացման մասին: Սիրելի հայրենակիցներ, միայն մի վարչապետ աշխարհում, արհամարհելով իր ներքին մղումներն ու նախասիրությունները, դեմքով շրջվեց դեպի գյուղը եւ գյուղացին, ինչի արդյունքում ձուն եւ մի շարք այլ գյուղմթերքներ թանկացան եւ սկսեցին ներկրվել, իսկ կարկտահարված մի ամբողջ մարզ ստացավ այնքան օգնություն, որքան ծախսվում է իմ մեկ արտասահմանյան ուղեւորության վրա:
Իմ կառավարությանը հաջողվեց չիրագործել այնպիսի մեծ նախագծեր, ինչպիսիք էին` Հյուսիս-Հարավ մայրուղու շինարարությունը, Հայաստան-Իրան երկաթուղին, նոր ատոմակայանի կառուցումը: Իմ փայլուն ուղեղում հղացավ, եւ վստահ եմ` սերունդների կողմից կիրականացվի Գյումրիում ծովափնյա Տեխնոպարկի կառուցման գաղափարը:
Իմ կողմից նախաձեռնվեց տարածաշրջանում նմանը չունեցող «Հայկական պանիր» ծրագիրը, որի արդյունքում, հարգելի հայրենակիցներ, դուք սկսեցիք պանիրը գնել կրկնակի բարձր գնով:
Իմ գործուն մասնակցությամբ ետճգնաժամային տարում ձեզ սկսեցին տրվել միայն դոլարային վարկեր, ինչի հետեւանքները դուք հիմա վայելում եք դոլարի արժեւորման պատճառով:
Վստահ եմ, որ մեր ազգաբնակչության հիացմունքին են արժանացել իմ եւ Կճոյանի կողմից իրականացված օֆշորային ֆոկուսները, վստահ եմ, որ մեր հասարակությունը գնահատում է իր փողերն օֆշորում ապահով պահելու իմ հմտությունը: Իսկ ձեր բոլորի անձնական ոսկեղենը, իմ վարած տնտեսական քաղաքականության արդյունքում, հայտնվեց գրավի տակ` լոմբարդների եւ բանկերի սեյֆերում: Դուք դեռ չեք հասկանում, սակայն այդպես ավելի ապահով է, ես օրուգիշեր մտածել եմ ձեր ոսկեղենի մասին, հարգելիներս:
Չեմ կասկածում, որ դուք գնահատում եք իմ կողմից մինչեւ սեպտեմբերի 3-ը Եվրոպային ասոցացվելու եւ սեպտեմբերի 3-ից հետո Մաքսային միությանը ասոցացվելու իրարից ահավոր տարբեր գործընթացները նույն բառերով` առանց տառ իսկ փոխելու հիմնավորման իմ հմտության վրա: Այս հանճարեղ աճպարարությունն արվել է միայն ու միայն ձեզ համար, սիրելի հայրենակիցներ:
Վստահ եմ, իմ անունը սերունդները միշտ կհիշեն: Վերջին հաշվով, եթե մինչեւ հիմա հիշում են Պոլ Պոտին, ապա ինձ կհիշեն ու կհիշեն: Մնաք բարով, թեկուզ վստահ եմ, որ առանց ինձ արդեն իսկ բարի է:
Աղբյուրը՝ http://www.ilur.am/news/view/24795.html