«Առաջարկում եմ Կարեն Ավագյանին նստացնել Գալուստ Սահակյանի դեմը»
Առաջարկում եմ «սուր հումորի զգացում ունեցող» Գալուստ Սահակյանի և 40-ամյա հավերժ երիտասարդ Կարեն Ավագյանի տետ-ա-տետ հանդիպումը կազմակերպել: Կասեք` ինչի՞ համար: Բացատրեմ: Ուրեմն, «Առավոտի» հետ զրույցում մեկնաբանելով երեկվա ՀԱԿ ակտիվիստների և ՀՀԿ-կանների միջև տեղի ունեցած միջադեպը՝ Կարեն Ավագյանը հայտարարել է. «Որևէ քաղաքական ուժ իրավունք չունի քաղաքական գործընթացների մեջ չափն անցնել»,– և նշել, թե ոչ մի քաղաքական ուժ վիրավորելու իրավունք չունի: Իսկ ահա Կարեն Ավագյանի թիմակից Գալուստ Սահակյանը երեկ, մեկնաբանելով կառավարությանն անվստահություն հայտնելու ԱԺ ոչիշխանական 4 ուժերի նախաձեռնությունը, հայտարարեց. «Մենք ոչ միայն ընդհանրապես չենք անհանգստանում, այլև բանի տեղ չենք էլ դնում նրանց»:
Այսինքն, ոմանց համար այդ ուժերը «ոչնչություն են»: Այ դրա համար էլ առաջարկում եմ Կարեն Ավագյանին նստացնել Գալուստ Սահակյանի դեմը, որ Ավագյանը բացատրի Սահակյանին, որ որևէ քաղաքական ուժ իրավունք չունի քաղաքական գործընթացների մեջ չափն անցնել ու վիրավորել միմյանց, քանի որ Գալուստի ասածը ոչ այլ էր, ինչ ԱԺ 4 ոչիշխանական ուժերին «ոչնչություն» անվանելը: Իսկ հետո կարելի է նաև Սերժ Սարգսյանին հրավիրել, որ երկուսին էլ բացատրի, որ ՀՀ քաղաքացիների հետ «պետք է դուք-ով խոսել»: Բայց այս ամենն, իհարկե, ֆանտազիայի ոլորտից է: Իսկ իրականությունն էն է, որ էս վերոնշյալ գործիչների պատկերացմամբ՝ նորմալ է, երբ մի քանի ոստիկաններով հարձակվում են հարցազրույց տվող աղջկա վրա, հրհրում, բրդում են նրան, իսկ հետո ոստիկանության աշխատողներից մեկն ապտակում է աղջկան: Նորմալ է, երբ մարտի 1-ի` 10 զոհի գնով մարդը գալիս ու նստում է նախագահի աթոռին, երբ վշտի մեջ գտնվող կնոջ դեմքին «Եկել ես ստեղ, լաց ես լինում, մեր տոնը խափանում, որ ի՞նչ անես» արտահայտությունն են շպրտում, երբ իրենց անգրագետ և խայտառակ քաղաքականության պատճառով հազարավոր մարդիկ ստիպված են լքել հայրենիքը, իսկ նրանք, ովքեր դեռ մնում են, ստիպված են օր ու ցերեկ ցույցեր անել, քանի որ անընդհատ ոտնահարվում են իրենց իրավունքները: Մի խոսքով, իրականությունն իսկապես գաղջ է, բայց էդ գաղջության մթնոլորտի մեղավորը ոչ թե լրագրողներն են, ովքեր ընդամենը փաստերն են արձանագրում, այլ նախագահի աթոռին նստած Սերժ Սարգսյանը և իր թիմը:
«Առաջարկում եմ Կարեն Ավագյանին նստացնել Գալուստ Սահակյանի դեմը»
Ուրեմն, «Առավոտի» հետ զրույցում մեկնաբանելով երեկվա ՀԱԿ ակտիվիստների և ՀՀԿ-կանների միջև տեղի ունեցած միջադեպը՝ Կարեն Ավագյանը հայտարարել է. «Որևէ քաղաքական ուժ իրավունք չունի քաղաքական գործընթացների մեջ չափն անցնել»,– և նշել, թե ոչ մի քաղաքական ուժ վիրավորելու իրավունք չունի:
Իսկ ահա Կարեն Ավագյանի թիմակից Գալուստ Սահակյանը երեկ, մեկնաբանելով կառավարությանն անվստահություն հայտնելու ԱԺ ոչիշխանական 4 ուժերի նախաձեռնությունը, հայտարարեց. «Մենք ոչ միայն ընդհանրապես չենք անհանգստանում, այլև բանի տեղ չենք էլ դնում նրանց»:
Այ դրա համար էլ առաջարկում եմ Կարեն Ավագյանին նստացնել Գալուստ Սահակյանի դեմը, որ Ավագյանը բացատրի Սահակյանին, որ որևէ քաղաքական ուժ իրավունք չունի քաղաքական գործընթացների մեջ չափն անցնել ու վիրավորել միմյանց, քանի որ Գալուստի ասածը ոչ այլ էր, ինչ ԱԺ 4 ոչիշխանական ուժերին «ոչնչություն» անվանելը:
Իսկ հետո կարելի է նաև Սերժ Սարգսյանին հրավիրել, որ երկուսին էլ բացատրի, որ ՀՀ քաղաքացիների հետ «պետք է դուք-ով խոսել»:
Բայց այս ամենն, իհարկե, ֆանտազիայի ոլորտից է:
Իսկ իրականությունն էն է, որ էս վերոնշյալ գործիչների պատկերացմամբ՝ նորմալ է, երբ մի քանի ոստիկաններով հարձակվում են հարցազրույց տվող աղջկա վրա, հրհրում, բրդում են նրան, իսկ հետո ոստիկանության աշխատողներից մեկն ապտակում է աղջկան: Նորմալ է, երբ մարտի 1-ի` 10 զոհի գնով մարդը գալիս ու նստում է նախագահի աթոռին, երբ վշտի մեջ գտնվող կնոջ դեմքին «Եկել ես ստեղ, լաց ես լինում, մեր տոնը խափանում, որ ի՞նչ անես» արտահայտությունն են շպրտում, երբ իրենց անգրագետ և խայտառակ քաղաքականության պատճառով հազարավոր մարդիկ ստիպված են լքել հայրենիքը, իսկ նրանք, ովքեր դեռ մնում են, ստիպված են օր ու ցերեկ ցույցեր անել, քանի որ անընդհատ ոտնահարվում են իրենց իրավունքները:
Մի խոսքով, իրականությունն իսկապես գաղջ է, բայց էդ գաղջության մթնոլորտի մեղավորը ոչ թե լրագրողներն են, ովքեր ընդամենը փաստերն են արձանագրում, այլ նախագահի աթոռին նստած Սերժ Սարգսյանը և իր թիմը: