200 բնակիչ մեքենաներով փակել է ճանապարհը. «Եթե հարցնեք Մանվել Բադեյանից, թե որտեղ է Գավառը, տեղն էլ չի իմանա»
Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի մոտ 200 բնակիչ մեքենաներով փակել է թաղամասից դուրս եկող ճանապարհը։ «a1plus.am»–ին նրանք ասել են, որ պահանջում են թաղամասի փողոցների վերանորոգում. «Ես չեմ հիշում, թե երբ են մեր թաղամասի փողոցները վերանորոգվել։ Այսօր իմացել ենք, որ ԱԺ պատգամավորներից մեկի հարազատն է մահացել, ու իրենք գալու են։ Մենք էլ փակել ենք գլխավոր ճանապարհը, որ պատգամավորները Հացառատի քանդած ճանապարհով անցնեն, որ իմանան, թե ինչ վիճակ է Հացառատում»։
Ըստ բնակիչների` իրենք չեն հեռանալու այնքան ժամանակ, մինչեւ պատգամավորներին չտեսնեն։ Նրանք դժգոհեցին նաեւ իրենց տարածքից ընտրված պատգամավոր Մանվել Բադեյանից. «Ինքը մեր պատգամավորն է, բայց եթե հարցնեք, թե որտեղ է Գավառը, տեղն էլ չի իմանա»։

Մանրամասները՝ a1plus.am–ում։