Բաղրամյան 26–ը «outsource» է անում բռնությունը (տեսանյութ)
Փետրվարի 12-ին ՀԱԿ-ի ակտիվիստների նկատմամբ կիրառված բռնությունը ցույց տվեց, թե ինչպես է Բաղրամյան 26–ը, Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, բռնության կիրառումը ոստիկանությունից «outsource» (փոխանցել, պատվիրակել) արել ՀՀԿ խուլիգաններին:
Խնդիրն այն է, որ ոստիկանության միջոցով բռնության կիրառումը հանրային վայրում շատ թանկ է նստում իշխանության վրա: Այն թանկ է նստում, քանի որ ֆիքսվում է տեսախցիկներով և հայտնվում հանրության ուշադրության կենտրոնում, իսկ երբեմնի «եվրոպամետ» Սերժ Սարգսյանին ինչ–ինչ պատճառներով դա պետք չէ։ Հենց դա է պատճառը, որ իշխանությունը բռնություն կատարելու գործողությունները «outsource» է արել ՀՀԿ խուլիգաններին՝ սաքուլիկներին ու հայկուլիկներին:
Տեղին է հիշեցնելը, որ Տարոն Մարգարյանի թեզի պաշտպանության ժամանակ ոչ թե ոստիկանն է արգելել լրագրողներին նկարել պաշտպանությունը, այլ ՀՀԿ խուլիգանները` սաքուլիկենք, իսկ ոստիկանը դիտորդի դեր է կատարել: Հետագայում իշխանությունը 400 000 դրամ վճարեց ՀՀԿ խուլիգաններից մեկին՝ դրամաշնորհի տեսքով: Դեռ պարզ չի՝ մնացածը ինչով են պարգևատրվել:
Նույնը տեղի է ունեցել ՀԱԿ-ի ակտիվիստների հետ տեղի ունեցած միջադեպի ժամանակ: ՀՀԿ խուլիգանները կոնֆլիկտ են հրահրել ակտիվիստների հետ, սադրիչ գործողությունների են դիմել, բռնություն գործադրել և խլել են թռուցիկները, որից հետո ոստիկանները բախվող կողմերին տարել են բաժին: Այդպիսով իշխանությունը փորձել է արբիտրի դեր ստանձնել Սերժ Սարգսյանի հակառակորդների և կողմնակիցների միջև՝ ձեռքի հետ հավասարության նշան դնելով նրանց միջև։
Ի դեպ, Բաղրամյան 26–ը միայն հանրային վայրերում կատարվող բռնությունն է «outsource» արել, իսկ ահա ոստիկանության շենքի ներսում բռնությունները վերապահված են ոստիկանությանը:
Լրագրող Անի Գևորգյանի նկատմամբ բռնություն են կիրառել հենց ոստիկանները։ Ըստ տուժողի՝ դա արել է բաժնի պետը։ Քանի որ ոստիկանության շենքի ներսում տեսախցիկ չկա, ոստիկաններն անձամբ են բռնություն կիրառում:
Հետևաբար, իշխանությունների այն պնդումները, թե ոստիկանությունը բարեփոխվել է, ամբողջովին կեղծիք է: Ոստիկանությունը հանրային վայրերում որոշ դեպքերում բռնություն չի կիրառում միայն այն պատճառով, որովհետև բռնության ինքնարժեքը մեծ է: Այդ իսկ պատճառով այդ աշխատանքը հիմա կատարում են ՀՀԿ խուլիգանները, իսկ ոստիկանությունը կատարում է հետագա քայլերը:
Ներկայիս իշխանությունն առանց բռնության չի կարող գոյատևել: Սակայն հանրային վայրերում բռնությունը թանկ է նստում իշխանության վրա: Այդ իսկ պատճառով հանրային վայրերում բռնության գործողություններ կատարում են ՀՀԿ խուլիգանները, իսկ ոստիկանության շենքի ներսում՝ հենց ոստիկանները:
Փաստացի՝ իշխանությունը ոչ թե բռնությունը քչացրել է, այլ այդ գործողությունը «outsource» է արել ՀՀԿ խուլիգաններին: Իրականում ոչ թե բռնություններն են քչացել, այլ բռնություն կատարող սուբյեկտներն ու ձևերն են փոխվել: Սաքուլիկներն ու հայկուլիկները վերածվել են Բաղրամյան 26–ի «Մատյան» գնդի։

Արմեն Գրիգորյան