Քաղաքական

13.02.2014 11:51


ՀԷՑ մամուլի խոսնակ. «Կուտակային պահումները գնացել են ընկերության հաշվին» (տեսանյութ)

ՀԷՑ մամուլի խոսնակ. «Կուտակային պահումները գնացել են ընկերության հաշվին» (տեսանյութ)

Ինչպես տեղեկացրել էինք, այսօր՝ ժամը՝ 11։00–ից «Հայաստանի էլեկտրական ցանցեր»–ի կենտրոնական գրասենյակի մոտ բողոքի գործողություն են իրականացնում ՀԷՑ–ի աշխատակիցները։ Նրանց խոսքերով՝ մոտ 15–20 օր առաջ ստորագրահավաք են իրականացրել՝ պահանջելով իրենց աշխատավարձերից կուտակային կենսաթոշակային պարտադիր պահումներ չկատարել, բայց ապարդյուն է անցել. պահումները կատարե՛լ են, այն էլ՝ առանց զգուշացնելու։

Բողոքի գործողության մասնակիցների հետ զրույցում ՀԷՑ մամուլի խոսնակը հայտնել է, որ այսօր՝ ժամը 16։00–ին, տնօրինության հետ հանդիպում է նախատեսված, որտեղ և կքննարկվի ներկայացված դիմումը։

Ցուցարարները, սակայն, հանդիպում են պահանջում հենց այս պահին։

ՀԷՑ արհմիության նախագահ Արտյոմ Մուրադյանը պատճառաբանել է, որ բողոքներ են ստացել ոչ միայն կենտրոնական ապարատից, այլև մասնաճյուղի աշխատակիցներից, և մինչ ժամը 16։00–ն սպասում են մարզերից ժամանող աշխատակիցներին։

–Աշխատանքային խումբ ենք ձևավորել, պետք է հանդիպեն ընկերության գլխավոր տնօրենի հետ, ներկայացնեն պարզաբանումներ։ Այդ պահումներն առանձին հաշվի վրա են, չեն փոխանցվելու ոչ մի տեղ, դրական լուծման դեպքում կվերադարձվեն աշխատակիցներին։ Հետագա տուգանքներից զերծ մնալու համար պահել են այդ գումարները,–ասել է նա։

ՀԷՑ մամուլի խոսնակն էլ հավելել է, որ Հայաստանի էլցանցերը կատարել է օրենքով սահմանված պահանջը։

–Ոչինչ օրենքից դուրս չի կատարվում։ Պահումների մասով կոնկրետ հոդված ՍԴ–ն չի կասեցրել։ Այդ պահումները գնացել են ընկերության հաշվին,–ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը