Քաղաքական

12.02.2014 22:31


ՀԱԿ ակտիվիստներին ազատ արձակեցին. Անի Գևորգյանին բաժնում ապտակել են (տեսանյութ)

ՀԱԿ ակտիվիստներին ազատ արձակեցին. Անի Գևորգյանին բաժնում ապտակել են (տեսանյութ)

Քիչ առաջ ոստիկանության Կենտրոնի բաժանմունքից ազատ են արձակել ՀԱԿ ակտիվիստներին և Սամվել Աբրահամյանին։

Ինչպես տեղեկացրել էինք, այսօր երեկոյան Սարյան փողոցից ոստիկանություն բերման էին ենթարկվել Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներ Արեգ Գևորգյանը, Սարքիս Գևորգյանը, Հայկ Պետրոսյանը, Անի Գևորգյանը, Դավիթ Վարդանյանը, Սերգեյ Գասպարյանը և ՀԱԿ վարչության գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանը։

Ի դեպ, ազատ արձակվելուց հետո Անի Գևորգյանը պատմել է, որ ոստիկանության բաժնում քաղաքացիական հագուստով մի անձնավորություն մոտեցել է իրեն, պահանջել անջատել հեռախոսը, այնուհետև ապտակել: Անի Գևորգյանի խոսքերով՝ այդ անձնավորությունը ոստիկանության Կենտրոնի բաժնի պետ Արտակ Պողոսյանն է եղել:

Ակտիվիստներն ասել են նաև, որ իրենց նկատմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 258 հոդվածի հատկանիշներով՝ խուլիգանություն:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը