Կարծիք

12.02.2014 21:06


Կարեն Թովմասյան.

Կարեն Թովմասյան.

Արդեն քանի օր է իշխանության այս ջղագրգիռ պահվածքը վկայում է մեկ բանի մասին. հանրապետությունում սոցիալ–տնտեսական վիճակը այնքան է լարված, որ ցանկացած կայծ կարող է հանգեցնել հսկայական պայթունի, ու իշխանությունները շատ լավ հասկանալով այդ դժգոհության ծավալները՝ փորձում են նման ռեպռեսիվ մեթոդներով կանխել այդ բռնկումը։ Հակառակ դեպքում ինչո՞վ կարելի է բացատրել միտինգի իրազեկման ակցիաների նկատմամբ այսքան ագրեսիվ վերաբերմունքը։

Եթե հիշողությունս չի դավաճանում, ՀԱԿ հանրահավաքների իրազեկման ակցիաներին իշխանությունը այսքան ոչ ադեկվատ արձագանքել է վերջին անգամ 2011թ–ի գարնանային հարյուր հազարանոց հանրահավաքների նախօրյակին։ Այն ժամանակ էլ սոցիալական բողոքը հասել էր բարձր մակարդակի, ամեն տեղ տաքսիստներն ու վաճառականներն էին միտինգներ անում։ Հիմա վիճակն ավելի է սրվել, բողոքի են դուրս գալիս ոչ միայն բնակչության անապահով խավը, այլ նաև ապահով և միջին դասին մոտ կանգնած խավը։

Ինչ–ինչ, բայց իշխանություններն ու իրենց հատուկ ծառայությունները մեզանից ավելի լավ են ծանոթ դժգոհության իրական ծավալներին, ու մեզանից ավելի լավ են կանխատեսում մարտիմեկյան հանրահավաքի հնարավոր ծավալները։
Իշխանությունների վախը պետք է բռնել, մարտի 1–ին, ժամը 15:00-ին հանդիպում ենք Ազատության Հրապարակում։

ՍԿՍԵԼ Ա՛................

Աղբյուրը՝ https://www.facebook.com/Payqar

Այս խորագրի վերջին նյութերը