Լրահոս

08.08.2009 11:40


Սահակաշվիլին լավ կյանք է խոստացել աբխազներին և օսերին ժողովրդավարական Վրաստանում

Վրաստանը միջազգային հանրության աջակցությամբ և խաղաղ ճանապարհով անպայման կհասնի երկրի միասնականության։ Գորի կատարած այցի ժամանակ այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին։

«Երկրի միասնականության համար մղվող այս խաղաղ պայքարի արդյունքը Վրաստանի տնտեսական վերածնունդը, ժողովրդավարական ինստիտուտների զարգացումը և Եվրոպայի հետ հետագա ինտեգրումը կլինի»,- հայտարարել է Սահակաշվիլին՝ հավելելով, որ ժողովրդավարական Վրաստանում բարեկեցիկ ապրելու նպատակով աբխազների և օսերի համար բարենպաստ պայմաններ կստեղծի։

Վրաստանի նախագահի համոզմամբ՝ միջազգային հանրությունը ճանաչում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը։

 

Այս խորագրի վերջին նյութերը