Մարզային այցելությունների շրջանակներում Հայ ազգային աոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել է Շիրակի մարզ։ ՀՀ առաջին նախագահը եղել է Մարալիկ քաղաքում և Ձորակապ գյուղում։ Մարալիկում ընդդիմության առաջնորդը հյուրընկալվել է քաղբանտարկյալ Հարություն Ուռուտյանի ընտանիքում, իսկ Ձորակապում՝ Մուշեղ Սաղաթելյանի տանը, զրուցել նրանց ընտանիքի անդամների հետ։ Իրենց հերթին, 2008թ. փետրվարի ընտրություններից հետո բանտում հայտնվածների հարազատները կոչ են արել ՀԱԿ առաջնորդին ջանք չխնայել, որ իրենց բանտարկյալ հարազատները օր առաջ ազատության մեջ հայտնվեն։
Լրագրողների համառ ջանքերից հետո Լևոն Տեր-Պետրոսյանը համաձայնել է շատ կարճ պատասխանել նրանց հարցերին։ Մարզեր կատարվող այցերի վերաբերյալ ՀԱԿ առաջնորդը ասել է.-«Այս այցելություները, որ սկսեցինք Հրազդանից, այսօր Մարալիկ, հետո՝ Թալին, վաղը՝ Վանաձոր, պարզապես այցելություններ են մեր այն ընկերների հարազատներին, ովքեր դեռ բանտում են։ Ի՞նչ նպատակ ենք հետապնդում. այստեղ ոչ մի քաղաքական նպատակ չպետք է փնտրել, սա առաջին հերթին մեր ընկերական պարտքն է։ Երկրորդ, որոշ բարոյական աջակցություն է պետք տալ ոչ թե նրանց ընտանիքներին, այլ նրանց հարեւաններին. ընտանիքները դրա կարիքը չունեն□ Մենք նրանցից ավելի շատ բարոյական աջակցություն, քաջալերություն կարող ենք ստանալ, քան մենք կարող ենք իրենց տալ։ Նրանք այնպիսի ընտանիքներից են, որոնք ոչնչի համար չեն զղջում և պատրաստ են ցանկացած զրկանք կրել հանուն իրենց գաղափարների, հանուն իրենց նպատակների իրագործման։ Իսկ երրորդը հավաստիացնելու խնդիրն է. ամենայն լրջությամբ ասում եմ՝ մենք չենք հանգստանալու, կոնգրեսը մի պահ անգամ չի դադարեցնելու իր պայքարը, քանի դեռ մեկ քաղբանտարկյալ մնում է բանտում։ Մենք շարունակելու ենք մինչեւ վերջ։ Շնորհակալություն»։
Այն հարցին, թե ի՞նչ է մտածում Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ, ՀԱԿ առաջնորդը պատասխանել է՝ ամեն ինչ իր տեղում է։
Այլ հարցերի Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարվել է պատասխանել։
Լևոն Տեր-Պետրոսյան. «Ամեն ինչ իր տեղում է»

Դերենիկ Մալխասյան
Գյումրի