«Սկսված շարժումը ոչ թե մարելու է, այլ ընդլայնվելու»
Փետրվարի 10-ին Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցածը, երկաթուղայինների գործադուլը ոչ թե եզակի դեպք էին, այլ առաջին ծիծեռնակները: Անդրադառնալով կենսաթոշակային համակարգի պարտադիր կուտակային բաղադրիչի դեմ պայքարի հերթական դրսեւորեւմներին՝ «Մեդիալաբին» ասում է քաղաքական վերլուծաբան Երվանդ Բոզոյանը:
«Առաջին անգամ աշխարհում Հայաստանի քաղաքացին տեսավ, որ իր կենսամակարդակն ուզում են բարձրացնել՝ աշխատավարձն իջեցնելով, այն էլ՝ երկրի սոցիալ-տնտեսական անմխիթար վիճակում ու գնաճի պայմաններում»,-«Մեդիալաբին» ասում է քաղաքական վերլուծաբանը:
«Դեմ եմ» շարժումը Երվանդ Բոզոյանը համեմատում է տրանսպորտի ուղեվարձը թանկացնելու դեմ ծավալված պայքարի հետ, որը նույնպես ինքնաբուխ սկսվեց:
Վերլուծաբանը համոզված է, որ սկսված շարժումը ոչ թե մարելու է, այլ ընդլայնվելու:
«Նման օջախներն ավելանալու են այնքան, որ իշխանության համար իսկական շոկ, սյուրպրիզ են լինելու: Սա արդեն միայն իշխանությունը փոխելու վիրտուալ պահանջ չէ. սա լուրջ գործընթաց է»,-համոզված է նա:
Երվանդ Բոզոյանը նշում է, որ Հայաստանի քաղաքացին այսօր տեսնում է, որ իշխանությունը չկարողանալով լուծել որոշակի խնդիրներ, անցքերը փորձում է փակել իր միջոցների հաշվին, մի խոսքով` մտնում է քաղաքացու գրպանը:

Մանրամասները՝ medialab.am–ում։