Քաղաքական

12.02.2014 14:14


ԲՀԿ–ն, ՀԱԿ–ը, ՀՅԴ–ն և «Ժառանգությունը» ներկայացրել են կառավարությանն անվստահություն հայտնելու իրենց նախագծերը

ԲՀԿ–ն, ՀԱԿ–ը, ՀՅԴ–ն և «Ժառանգությունը» ներկայացրել են կառավարությանն անվստահություն հայտնելու իրենց նախագծերը

Այսօր Ազգային ժողովում կայացել է ԱԺ ոչ իշխանական 4 խմբակցությունների՝ ԲՀԿ–ի, ՀԱԿ–ի, ՀՅԴ–ի և «Ժառանգության», համատեղ նիստը։ Օրակարգային հարցերից մեկն էլ եղել է ՀՀ կառավարությանն անվստահություն հայտնելը:

Նիստին մասնակցել են ԲՀԿ–ից Նաիրա Զոհրաբյանը և Վարդան Օսկանյանը, ՀԱԿ–ից՝ Լևոն Զուրաբյանը և Արամ Մանուկյանը, ՀՅԴ–ից՝ Արմեն Ռուստամյանը և Աղվան Վարդանյանը, իսկ «Ժառանգություն»–ից՝ Ռուբեն Հակոբյանը։

Ոչիշխանական 4 խմբակցություններից յուրաքանչյուրը ներկայացրել է ՀՀ կառավարությանն անվստահություն հայտնելու իր նախագիծը։

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի խոսքերով՝ միանգամայն հավանական է, որ առաջիկա հանդիպման ընթացքում կառավարությանն անվստահություն հայտնելու հարցում արդեն վերջնական համաձայնության հասնեն։

Համատեղ նիստից այլ մանրամասներ չեն հաղորդվում, քանի որ մասնակիցները դրանք չհրապարակելու քաղաքական պայմանավորվածություն են ձեռք բերել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը