Լրահոս

12.02.2014 14:09


Եվրախորհրդարանի պատգամավորները պատժվել են Ադրբեջանի կառավարությունից նվերներ ընդունելու համար

Եվրախորհրդարանի պատգամավորները պատժվել են Ադրբեջանի կառավարությունից նվերներ ընդունելու համար

Եվրախորհրդարանի պատմության մեջ առաջին անգամ եվրոպացի պատգամավորները պատրաստվում են պատժամիջոցներ կիրառել գործընկերների նկատմամբ։ Խորհրդակցող հանձնաժողովը, որը զբաղվում է պատգամավորների էթիկայի հարցերով, մեղադրում է եվրապատգամավորներին անցյալ տարի Ադրբեջանի նախագահական ընտրությունների ժամանակ այդ երկրի կառավարությունից արժեքավոր նվերներ ընդունելու և ընտրությունների արդյունքները դրական լույսի տակ ներկայացնելու համար: Փոխանցվում է, որ նրանք «մոռացել են» Եվրախորհրդարանին տեղեկացնել, որ Ադրբեջանի կառավարությունը հատուկ հրավիրել է իրենց: Համաձայն Եվրախորհրդարանի նոր ընդունված կանոնակարգի՝ նրանք պետք է իրենց պաշտոնական կայքերում տեղեկացնեին ամեն տեսակ նվիրատվության մասին։ Պատգամավորները, ըստ կանոնակարգի, իրավունք չունեն 150 եվրոն գերազանցող նվեր ընդունել։

Այս խորագրի վերջին նյութերը