Ուրեմն, նստած հոդված եմ կարդում, որտեղ գրված է, թե «Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է աշխարհում մամուլի ազատության ցուցիչի վերաբերյալ 2014թ. զեկույցը, ըստ որի` Հայաստանը զբաղեցնում է 78-րդ հորիզոնականը։ Նյութի հեղինակն էլ գրում է, որ «թեև մեր երկիրը, ի տարբերություն նախորդ տարվա, արձանագրել է 4 կետով անկում, այնուհանդերձ, մամուլի ազատության տեսանկյունից այն առաջինն է Հարավային Կովկասում»։
Թվում է, որ բավականին նեյտրալ նյութ է, սակայն`
1. Մենք էդպես էլ չհասկացանք, որ մենք մեզ պետք է ոչ թե, ասենք, Ադրբեջանի կամ Վրաստանի հետ համեմատենք` ուրախանալով, որ իրենց մոտ ավելի վատ է, այլ պետք է մեզ հենց մեզ հետ համեմատենք և տեսնենք, որ, փաստորեն, մենք հետ ենք գնացել և անկում ապրել:
2. Դժվար է խոսել լրատվական դաշտի ազատության մասին մի երկրում, որտեղ երկրի առաջին դեմքը սովորություն է դարձրել փակ ինքնաասուլիսներ կազմակերպել, որտեղ բացառությամբ մի 3-4 ԶԼՄ-ի՝ մնացած բոլորը, այդ թվում՝ տարբեր արմանբաբաջանյաններին պատկանող լրատվամիջոցները, ղեկավարվում են մեկ տեղից` Բաղրամյան 26-ից: Էնպես որ, երկրում ստեղծված իրավիճակը կարելի է անվանել «հավասար անազատություն», բայց դրանից հո այն չի՞ վերածվում ազատության։
Գրիգոր Աթանեսյան.
Ուրեմն, նստած հոդված եմ կարդում, որտեղ գրված է, թե «Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է աշխարհում մամուլի ազատության ցուցիչի վերաբերյալ 2014թ. զեկույցը, ըստ որի` Հայաստանը զբաղեցնում է 78-րդ հորիզոնականը։ Նյութի հեղինակն էլ գրում է, որ «թեև մեր երկիրը, ի տարբերություն նախորդ տարվա, արձանագրել է 4 կետով անկում, այնուհանդերձ, մամուլի ազատության տեսանկյունից այն առաջինն է Հարավային Կովկասում»։
Թվում է, որ բավականին նեյտրալ նյութ է, սակայն`
1. Մենք էդպես էլ չհասկացանք, որ մենք մեզ պետք է ոչ թե, ասենք, Ադրբեջանի կամ Վրաստանի հետ համեմատենք` ուրախանալով, որ իրենց մոտ ավելի վատ է, այլ պետք է մեզ հենց մեզ հետ համեմատենք և տեսնենք, որ, փաստորեն, մենք հետ ենք գնացել և անկում ապրել:
2. Դժվար է խոսել լրատվական դաշտի ազատության մասին մի երկրում, որտեղ երկրի առաջին դեմքը սովորություն է դարձրել փակ ինքնաասուլիսներ կազմակերպել, որտեղ բացառությամբ մի 3-4 ԶԼՄ-ի՝ մնացած բոլորը, այդ թվում՝ տարբեր արմանբաբաջանյաններին պատկանող լրատվամիջոցները, ղեկավարվում են մեկ տեղից` Բաղրամյան 26-ից:
Էնպես որ, երկրում ստեղծված իրավիճակը կարելի է անվանել «հավասար անազատություն», բայց դրանից հո այն չի՞ վերածվում ազատության։
Գրիգոր Աթանեսյանի ֆեյսբուքյան էջից