ՀՀ Ազգային ժողովի հաշվիչ հանձնաժողովն արդեն ձեւավորվել է, բայց առանց ԱԺ 4 ոչ կոալիցիոն խմբակցությունների ներկայացուցիչների: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հանձնաժողովի նորընտիր ղեկավար Սուքիաս Ավետիսյանն ասաց, թե հանձնաժողովը բաղկացած է հինգ ՀՀԿ-ական անդամներից եւ մեկ ՕԵԿ ներկայացուցչից. «Հանձնաժողովի նախագահը ես եմ, անդամներն են Մկրտիչ Մինասյանը, Արայիկ Հովհաննիսյանը, Տաճատ Վարդապետյանը եւ Արմեն Կարապետյանը, իսկ Իշխան Խաչատրյանը՝ ՕԵԿ-ից»: Ըստ պատգամավորի՝ ԱԺ ընդդիմադիր 4 խմբակցությունները չեն ցանկանում աշխատել, ինչի պատճառով էլ չեն ընդգրկվել հանձնաժողովի աշխատանքներում. «Եթե այլընտրանքը չի ուզում աշխատել, դա իրենց պրոբլեմն է, իսկ մենք երբեւիցե թույլ չենք տա, որ այլընտրանքը փորձի այնպես անել, որ ԱԺ նիստերը կամ հանձնաժողովի աշխատանքները չկայանան կամ խափանվեն»: Մանրամասները «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
ԱԺ իշխանական Հաշվիչ հանձնաժողովը ձևավորվել է
ՀՀ Ազգային ժողովի հաշվիչ հանձնաժողովն արդեն ձեւավորվել է, բայց առանց ԱԺ 4 ոչ կոալիցիոն խմբակցությունների ներկայացուցիչների: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հանձնաժողովի նորընտիր ղեկավար Սուքիաս Ավետիսյանն ասաց, թե հանձնաժողովը բաղկացած է հինգ ՀՀԿ-ական անդամներից եւ մեկ ՕԵԿ ներկայացուցչից. «Հանձնաժողովի նախագահը ես եմ, անդամներն են Մկրտիչ Մինասյանը, Արայիկ Հովհաննիսյանը, Տաճատ Վարդապետյանը եւ Արմեն Կարապետյանը, իսկ Իշխան Խաչատրյանը՝ ՕԵԿ-ից»: Ըստ պատգամավորի՝ ԱԺ ընդդիմադիր 4 խմբակցությունները չեն ցանկանում աշխատել, ինչի պատճառով էլ չեն ընդգրկվել հանձնաժողովի աշխատանքներում. «Եթե այլընտրանքը չի ուզում աշխատել, դա իրենց պրոբլեմն է, իսկ մենք երբեւիցե թույլ չենք տա, որ այլընտրանքը փորձի այնպես անել, որ ԱԺ նիստերը կամ հանձնաժողովի աշխատանքները չկայանան կամ խափանվեն»:
Մանրամասները «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։